Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ Արամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը «Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան «Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) 

Հայոց բանակը պատրաստ է կատարել հայկական երկու պետությունների անվտանգության ապահովման առաքելությունը. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ամանորյա ուղերձ է հղել

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մովսես Հակոբյանի ուղերձում նշված է. «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ: 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ավարտվեց 2017 թվականը: Տարվա կտրվածքով փորձելով տալ Հայոց բանակի՝ որպես զինվորական կառույցի գնահատականը, առաջին հերթին պետք է նշել, որ մեզ հաջողվել է թշնամուն խաղաղություն պարտադրել, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Ճիշտ է, 2017թ. ևս հակառակորդը բազմիցս դիմել է սադրանքների, տարբեր զինատեսակներով կրակահերթեր բացել մեր սահմանային բնակավայրերի ուղղությամբ, բայց ամեն անգամ արժանի հակահարված է ստացել, իր վրա զգացել Հայոց բանակի ուժն ու զորությունը:

Հայ ժողովրդի անվտանգությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը ապահովվել է բոլորիս, առաջին հերթին՝ գիշեր ու զօր մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջ ու խիզախ տղաների ջանքերով:

Ցավոք, ունեցել ենք նաև կորուստներ: Այս տոնական օրը անպայման պարտավոր ենք հիշել թշնամու գնդակից զոհվածներին: Եկեք նորից վշտակցենք նրանց հարազատներին ու առաջինը նրանց շնորհավորենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

2017թ. բանակի ղեկավարությունը  լուրջ ուշադրություն է դարձրել զինվորական ստորաբաժանումների ներքին հնարավորությունների բացահայտմանը, զինծառայողների գիտելիքների, հմտությունների աճին: Համապատասխան աշխատանքներ են կատարվել, որ զինվորը, սպան տիրապետեն զինտեխնիկային, որ լավ մասնագետ լինելուց բացի ունենան բարձր բարոյահոգեբանական պատրաստվածություն: Շատ կարևոր է մարտական ոգին, որը մեր բանակում միշտ էլ բարձր է եղել: Այն մեծ դեր է խաղացել Արցախյան պատերազմում, վճռական գործոն եղել հետագա բոլոր տարիներին թշնամու դեմ առճակատման ժամանակ մեր ձեռք բերած հաջողություններում: Մարտական ոգին հայրենասիրության, բարոյական կայունության, զինվորական պարտքին նվիրվածության, թշնամու նկատմամբ գերազանցության գիտակցման, սեփական ուժերին վստահության և այլ բարձր որակների միագումարն է: Ինչպես նախորդ տարիներին, 2018թ. ևս նման բարձր արժեքներով զինծառայողների դաստիարակության հարցերը կլինեն ուշադրության կենտրոնում: Հիշենք Նժդեհի խոսքերը. «Պատերազմի պատրաստվող ժողովուրդը նախ պետք է սպառազինվի հոգեբանորեն»:

2017թ. շարունակվել են աշխատանքները սահմանների և հակառակորդի հետ շփման գծի ամրացման ուղղությամբ: Նորոգվել ու հիմնվել են նոր ամրաշինական կառույցներ՝ գետնատնակներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր, կրակային դիրքեր և այլն:

Անցնող տարում բանակը վերազինվել է նորագույն սպառազինությամբ: Լուրջ ուշադրություն է դարձվել օպերատիվ-մարտավարական, հրամանատարաշտաբային զորավարժություններին, շտաբային մարզումներին, զինծառայողների անհատական պատրաստվածությանը: Արդյունքում՝ ավելի են կատարելագործվել նրանց մասնագիտական որակները, մարտական վարպետությունը, գործնականում դրանք կիրառելու ունակությունները:

Տարվա ընթացքում պարբերաբար եղել եմ զորամասերում, անձամբ հետևել այնտեղ կատարվող գործընթացներին, իրականացվող աշխատանքներին, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտին և, իհարկե, մարտական պատրաստության ծրագրի կատարմանը: Առաջընթացն ակնհայտ է: Սակայն ժամանակը առաջ է գնում, և մեզ նոր խնդիրներ են առաջադրվում: Մեր բանակի մարտական պատրաստվածության մակարդակը, այո՛, բարձր է, բայց վաղը այն կարող է մեզ չբավարարել, եթե այսօր հանգստանանք ձեռք բերածով: Տեսե՛ք, ռազմական գիտելիքների ուսուցման արդյունքների ստուգման ժամանակ մեր զինծառայողներից շատերը ստանում են «բավարար» գնահատական: Անձամբ ինձ «բավարարը» չի բավարարում: Ինչո՞ւ «բավարար», եթե կան «լավ» և «գերազանց» գնահատականներ: Չափանիշը պետք է լինի միայն բարձրը: Չէ որ միայն այդպես կարող ենք պահպանել մեր գերազանցությունը հակառակորդի նկատմամբ: Բոլորս պետք է գիտակցենք, որ, ի վերջո, բանակում ուսումնական գործընթացը խաղաղ պայմաններում պատերազմի նախապատրաստությունն է: Հանրահայտ ճշմարտություն է՝ պատերազմին պատրաստ լինելով է կանխվում պատերազմը:

2018 թվականը կարևոր տարի է լինելու մեր բանակի համար: Ազգ-բանակ գաղափարի իրագործման շրջանակներում շարունակական աշխատանքներ են կատարվելու: Նախատեսվում է իրականացնել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր: Դա լինելու է 2018-2025թթ. բանակային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող արդիականացման մի համալիր ծրագիր: Նոր տարին՝ որպես այդ ծրագրի իրագործման ելակետային տարի, անշուշտ, վճռորոշ նշանակություն է ունենալու: Կոչ եմ անում, որ մեզնից յուրաքանչյուրը իր ծառայողական պարտականություններին վերաբերվի ամենայն պատասխանատվությամբ, որը և նշված ծրագրի հաջողությամբ կյանքի կոչման հիմնական գրավականը կլինի: Արցախյան պատերազմից հետո հայ զինվորը շարունակելով, այսպես ասած, «միկրոպատերազմ» մղել հակառակորդի դեմ և հաղթանակներ տանել, ավելի մեծ վստահություն է ձեռք բերել իր ուժերի նկատմամբ: Պետք է ասել, որ ժողովուրդն էլ իր հերթին այսօր ավելի մեծ վստահություն ունի հայ զինվորի նկատմամբ: Շատ կարևոր է, որ բանակի վարկը օրեցօր բարձրանում է ժողովրդի աչքին, տարեցտարի ավելի սերտանում է բանակ-հասարակություն փոխադարձ կապը:

Ամփոփելով տարին և նշելով մեր որոշակի հաջողությունները տարվա ընթացքում` զինված ուժերի հրամանատարության անունից մեր ժողովրդին հավաստիացնում եմ, որ Հայոց բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն և պատվով կատարել հայկական երկու պետությունների անվտանգության, նրանց սահմանների անձեռնմխելիության ապահովման պատվավոր առաքելությունը:

Որպես ամանորյա շատ կարևոր մաղթանք` զինված ուժերի անձնակազմին, ողջ հայ ժողովրդին ցանկանում եմ մշտական, հարատև խաղաղություն:

Ամանորյա այս ուղերձում շնորհակալություն եմ հայտնում իրենց ծառայությունը բարեխիղճ կատարող բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, խոսքս ուղղում եմ հատկապես նրանց, ովքեր այս տոնական օրը մարտական հերթապահություն են իրականացնում: Նրանց մաղթում եմ անվտանգ ծառայություն:

Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց ցանկանում եմ առողջություն, ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական նոր հաջողություններ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված