Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով Անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն են Զելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ Ծնունդ Պատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան 

Աստված պահապան մեր բանակին և հայրենիքին. Վիգեն Սարգսյանի Ամանորյա ուղերձը (տեսանյութ)

Հայաստան

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել Ամանորյա շնորհավորական ուղերձով: Ստորև ներկայացնում ենք Վիգեն Սարգսյանի մաղթանքը.

Հայոց բանակի սիրելի զինծառայողներ` գեներալներ, սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ, զինվորներ,

Վաղը մենք դիմավորելու ենք նոր` 2018 թվականը։ Ամանորյա օրերին միշտ վերլուծելում ես անցնող տարին, վերհիշում նվաճումներդ և ձախողումներդ, հայացք նետում ապագային։

Անցնող տարում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, արտերկրում` խաղաղապահ առաքելություններում, պլանային միջոցառումներ կատարելիս և արտակարգ պատահարների հետևանքների վերացմանը մասնակցելիս, ամենամասշտաբային ազգային և միջազգային զորավարժություններ անցկացնելիս և այլ երկրներում դրանց մասնակցելիս Հայոց բանակը հերթական անգամ ցուցադրեց իր մարտունակությունն ու բարձր պատրաստականությունը: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ` մեր ընդհանուր ծանր գործը պատվով կատարելու համար:

Մեր ժողովրդի` տարվա հիշողությունների մեջ մշտարթուն են Հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած զինվորների ու սպաների կերպարները. նրանք հերոսացան՝ սրբազան առաքելություն իրականացնելիս։ Հավերժ փառք նրանց։

Հարգարժան հայրենակիցներ,

Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, մեր արժանապատվությունը, խաղաղ ապրելու և ազատ արարելու իրավունքը պաշտպանելու հրամայականը պարտադրում են բոլորիս առավելագույն չափով լարել ուժերը՝ մեր բանակն ավելի հզոր և կազմակերպված, առավել արդար և արդիական դարձնելու համար։ Եվ անցնող տարին ցույց տվեց, որ մենք դա կարող ենք։ Միասին։

Միասին մենք կարողացանք գրեթե իսպառ բացառել հակառակորդի դիվերսիոն հարձակումները։ Դա բանակի մարտունակության հետևողական և շարունակական ամրապնդման, ինչպես նաև թիրախային, արագ և արդյունավետ պատասխան պատժիչ գործողությունների արդյունքն էր։

Միասին մենք զգալիորեն համալրեցինք մեր զինանոցը՝ ձեռք բերելով ժամանակակից, հզոր ու գերճշգրիտ զինատեսակներ։

Միասին մենք կարողացանք լուծել զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության խնդիրը։ Մենք ձևավորեցինք համազգային կարևորության հիմնադրամ, որի միակ առաքելությունը Հայրենիքին իրենց կյանքը կամ առողջությունը տված հերոսների և նրանց ընտանիքների կողքին կանգնելն է, ազգովի հավաստելը, որ մեր հերոսների մասին մեր հոգատարությունը չի սահմանափակվում բաժակաճառերով, այլ կարող է ընդունել համազգային միասնական գործողության բնույթ։

Միասին մենք կարողացանք նոր որակ ու բովանդակություն հաղորդել ռազմական կրթությանը՝ Ազգային հերոս Մոնթեի անունը կրող վարժարանի սաների համար ստեղծելով ուսումնառության լավագույն պայմանները ողջ տարածաշրջանում։ Եվ դա միայն սկիզբն է։ Մենք հասնելու ենք նրան, որ սպայի կոչումն, ինքնաբերաբար ընկալվի որպես որակյալ կրթության, բացառիկ դաստիարակության, ազնվականության և բարոյականության ցուցիչ: Վարկյան անգամ չեմ կասկածում, որ մենք հասնելու ենք դրան։

Միասին մենք կարողացանք առավել բաց նայել մեր ներքին խնդիրներին, խոստովանել, որ դրանք շատ են, բայց ոչ երբեք անլուծելի։ Մենք չզլացանք և արդեն ավարտած զինծառայության մասին հարցրեցինք յուրաքանչյուր զորացրված զինծառայողի կարծիքը՝ հասկանալու համար որտեղ ենք մենք թերանում։ Շատ բաներ իսկապես հասկացանք։ Եվ արդեն ուղղում ենք։

Միասին մենք կարողացանք լուծում գտնել տարիներ շարունակ անլուծելի թվացող՝ զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակավորման խնդրին։ Շատ կարևոր է, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն արդեն այս Ամանորը դիմավորում է նոր հարկի տակ, իսկ բոլոր մնացածը նոր բնակարաններ ձեռք կբերեն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք շարունակելու ենք այդ ծրագիրը հաջորդ տարի` անդրադառնալով 2-րդ կարգի զինհաշմանդամների ընտանիքներին:

Զոհվածի, զինհաշմանդամի, առհասարակ վետերանների նկատմամբ վերաբերմունքը բնորոշում է հասարակության բարոյական պատկերը: Որքան էլ անենք` միևնույն է՝ բավարար չէ հատուցելու համար մեր ազգի առաջամարտիկների սխրանքն ու նվիրումը: Ուստի շնորհակալ եմ բոլոր այն կառույցներին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, ովքեր շարունակաբար իրենց ուշադրության կենտրոնում են պահում մեր վետերանների և նրանց ընտանիքների հիմնախնդիրները:

Շնորհակալ եմ նաև մեր բժիշկներին` զինվորական և քաղաքացիական` իրենց նվիրական ծառայության համար, որի շնորհիվ փրկվեցին տասնյակ կյանքեր, ոտքի կանգնեցին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ վիրավոր տղաներ:

Միասին մենք խոստացանք վճռականորեն և անխոնջ կերպով պայքարել կոռուպցիայի դեմ: Բանակից գողացված ցանկացած դրամ ուղիղ հարված է սահմանում կանգնած զինվորի, մեր յուրաքանչյուր ընտանիքի և ողջ հայրենիքի անվտանգությանը, հետևաբար՝ օգնություն է թշնամուն։ Իսկ մենք դա երբեք չենք թույլատրելու:

Միասին մենք նոր շունչ տվեցինք ռազմական արդյունաբերությանը և գիտական նորարարությանը՝ ապահովելով կտրուկ վերելք և հավաստելով, որ մեր ամենամեծ և արդյունավետ ռեսուրսը եղել և մնում է մտածող և արարող մարդը։

Միասին մենք զինծառայության նոր, գրավիչ պայմաններով այլընտրանքային տարբերակներ մշակեցինք՝ ընտրության հնարավորություն տալով ժամկետային ծառայության մեկնող մեր տղաներին, ապացուցելով, որ զինծառայությունը ոչ միայն չի կարող կորցրած երկու տարի համարվել, այլև ձեռքբերումների և ապագա բարեկեցությունն ապահովելու փայլուն մեկնարկի պետք է վերածվի։

Կոպիտ սխալների, իսկ երբեմն անգամ անդառնալի կորուստների գնով համոզվեցինք, որ հաճախ մեր խնդիրների պատճառը մեր իսկ անփութությունն է, ինքնավստահությունը կամ մեծամտությունը, և այդ խնդիրները վերացնելու համար պետք է ավելի խստապահանջ և նախանձախնդիր լինենք նախևառաջ՝ ինքներս մեր հանդեպ՝ դառնալով առավելագույնս կարգապահ, մերժելով վարվեցողությունը, որը հարիր չէ հայոց բանակի զինվորին, սպային, կամ գեներալին։

Եվ ահա, վերլուծելով անցնող` 2017 թվականը, հստակ ուրվագծվում է գլխավոր եզրահանգումը. երբ միասին ենք, բոլոր նպատակները դառնում են իրականանալի։ Երբ միասին ենք, մեզ հաղթել հնարավոր չէ։

Հայոց բանակի զինծառայողների սիրելի ծնողներ, կանայք և ամուսիններ, քույրեր, եղբայրներ և իհարկե` զավակներ. ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես պաշտպանության նախարար, հստակ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնել եմ ձեզանից յուրաքանչյուրի և մեր ողջ հասարակության առջև։ Ձեր հարազատները կրում են հայրենիքի պաշտպանի ամենապատվաբեր կոչումը։ Եվ մենք պարտական ենք ձեզ։ Ուզում եմ վստահ լինեք, որ անելու ենք հնարավորը, իսկ որոշ դեպքերում նաև անհնարը՝ զինվորական ծառայությունն առավել անվտանգ, պայմաններն առավել հարմարավետ դարձնելու, ներդրած տարիները նաև լրացուցիչ կրթության, փորձի և հմտությունների ձեռքբերման, ֆիզիկապես և հոգեպես կոփվելու տարիների վերածելու համար։ Մենք գիտենք, թե որն է դրա ամենակարևոր նախապայմանը. միասին լինելը։

Թանկագին հայրենակիցներ. վաղը մենք դիմավորելու ենք նոր, 2018 թվականը։ Որպես նոր տարվա բարեմաղթանք, մենք սիրում ենք ասել՝ «Տա Աստված, որ հաջորդ տարին, խաղաղության տարի լինի»։ Այո, խաղաղությունը Բարձրյալի տրված շնորհն է: Բայց այն նաև մեր ուժեղ լինելու, մեր միասնական լինելու տրամաբանական արդյունքն է։ Հետևաբար՝ իմ բարեմաղթանքն է՝ տա Աստված, որ հաջորդ տարի մենք դառնանք ավելի ուժեղ և ավելի միասնական։ Հատկապես, որ այն մեր մեծ հաղթանակների` Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի և մեր դարերով կորսված պետականության վերականգնման հարյուրամյակի տարին է: Մենք դա կարող ենք` միասին կայանալով որպես Ազգ-բանակ:

Աստված պահապան մեր բանակին և հայրենիքին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավ
Ամենադիտված