Մարիամ Մելիքյանի ընտանեկան զբոսանքը զարդարված Երեւանում. bravo.am
Ամուսնությունից հետո առաջին անգամ Մարիամ Մելիքյանը որոշել է ընտանիքի հետ Ամանորն անցկացնել հայրենիքում: Ամուսնու եւ դստեր` Կամիլայի հետ Երեւան ժամանած դերասանուհին լուսանկարվել է՝ զբոսնելով սիրելի քաղաքում եւ ծանոթանալով տոնական զարդարանքին:
Այս տարի փոփոխություն էինք ուզում եւ որոշեցինք Երեւանում նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Նոր տարին կդիմավորենք մայրիկիս տանը` եղբորս ընտանիքի հետ:
Նոր տարվա շունչը միայն Երեւանում եմ զգում: Տոնական համն ու հոտը մի տեսակ այլ երկրում չեմ զգում, ամենալավը Երեւանում է նշվում:
Թե իմ, թե Կամիլայիս համար մեծ հաճույք է Երեւանի` գեղեցիկ զարդարված փողոցներով քայլելը: Աղջիկս մեծ հետաքրքրությամբ է ուսումնասիրում մեր քաղաքը: Ընտանիքով տարբեր վայրերում ենք լինում, ուզում եմ, որ ամուսնուս եւ աղջկաս համար լավ անցնեն տոները, քանի որ առաջին անգամ են այստեղ դիմավորելու Ամանորը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը