«Ռեալ»-ը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվեց «Նումանսիա»-ին և հաղթեց 3:0 հաշվով:
35-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը բացեց Գարեթ Բեյլը: Խաղավարտին հյուրերը ևս երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը. նախ 89-րդ րոպեին 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Իսկոն, ապա աչքի ընկավ նաև Մայորալը (90+1'):
Դաշտի տերերը հանդիպումն ավարտեցին տասը հոգով. 60-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Դիամանկան:
Լուսանկարը՝ As-ի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան