Տեսանյութեր. Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով միմյանց են բախվել 17 ավտոմեքենա
Տեսանյութեր
Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհին թաց ձյան և մերկասառույցի պատճառով միմյանց է բախվել 17 ավտոմեքենա:
Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ եղանակային անբարենպաստ պայմանները պատճառ են դարձել բազմաթիվ ավտովթարների:
Եվս 9 ավտոմեքենա վթարի է ենթարկվել Զելինոգրադի ավտոճանապարհին, այդ թվում՝ միրոավտոբուս: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարների հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Վնուկովո, Շերեմետևո և Դոմոդեդովո օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 40 չվերթ է հետաձգվել, ևս 6-ը Դոմոդեդովոյում չեղարկվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն