Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ՝ արձակելով ավելի քան 2000 կրակոց
Հասարակություն
Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հստակորեն իրականացնել մարտական հերթապահություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն