Տիգրան Հարությունյանն Ալ-Աին պատանեկան մրցաշարի հաղթող
Սպորտ
ԱՄԷ Ալ-Աին քաղաքում կայացած շախմատի պատանեկան մրցաշարի հաղթող դարձավ Տիգրան Հարությունյանը:
Առաջին անգամ անցկացվող պատանեկան մրցաշարի հաղթող դարձած, Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Մրցաշարում հաջող հանդես եկան նաև Արթուր Դավթյանը, Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը, ովքեր վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 3-10-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրեցին համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 9-րդ հորիզոնականները:
Հայաստանի 5-րդ ներկայացուցիչը՝ Սոնա Ասատրյանը, 6.5 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան