Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով Անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն են Զելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ Ծնունդ Պատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրում 

«Ժամանակ». «Ելք»-ի մարտահրավերը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ելք» դաշինքը հարկային բեռի ավելացման եւ թանկացումների դեմ երթ է նախաձեռնում հունվարի 19-ին եւ այդ մասին կոչով դիմել է քաղաքացիներին: «Ելք»-ի նախաձեռնությունը քաղաքական օրակարգի իմաստով միանգամայն համարժեք է եւ այդ իմաստով ձեռնոց է ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ խորհրդարանում երկրորդ ուժ համարվող «Ծառուկյան» դաշինքին:

Դա գործնականում «Ելք»-ի նոր առաջարկն է դաշինքին, նախագահի թեկնածության շուրջ գործակցելու առաջարկից հետո, որը փաստացի մերժվեց: Ընդ որում՝ այդ հարցում «Ծառուկյան» դաշինքի մերժումը, խոշոր հաշվով, միանգամայն տրամաբանված ու ռացիոնալ էր: Ինչ կանի դաշինքը «Ելք»-ի երկրորդ նախաձեռնության կամ առաջարկի դեպքում: Այստեղ, իհարկե, ուղիղ, անմիջական իմաստով առաջարկ չկա, սակայն իրավիճակը բավական պարզ է՝ «Ելք»-ն անում է այն, ինչ առկա իրադրությունում պետք է անի ընդդիմադիր ուժը:

«Ծառուկյան» դաշինքը եւս հայտարարում է ընդդիմություն լինելու մասին, ինչպես նաեւ հանդես գալիս սոցիալ-տնտեսական քաղաքականության քննադատությամբ եւ թանկացումների վերաբերյալ կոշտ ընդդիմախոսությամբ: Հետեւաբար հարց է առաջանում՝ ի՞նչ փաստարկով դաշինքը չպետք է միանա «Ելք»-ին կամ ի՞նչ տրամաբանությամբ եւ փաստարկով պետք է մնա «Ելք»-ի նախաձեռնությանն անտարբեր:

Մյուս կողմից՝ «Ելք»-ի նախաձեռնությունն ինքը դեռեւս ամբողջական չէ, այն իմաստով, որ դեռ պարզ չէ երկու բան. նախ՝ թե խորհրդարանի ընտրությանը 120 հազար ձայն ստացած «Ելք»-ը, որի կեսից ավելին Երեւանում, իր ձայների կամ ընտրողների քանի տոկոսին կկարողանա մոբիլիզացնել թանկացումների դեմ երթի համար, իսկ մյուսը՝ թե «Ելք»-ն ինչ կարգախոսներով եւ ինչ պահանջներով է հանդես գալու, այսինքն՝ լինելո՞ւ են արդյոք տնտեսական քաղաքականության շատ կոնկրետ եւ ռացիոնալ պահանջներ, որոնք կկրեն ոչ միայն հռչակագրային-հռետորական ընդդիմախոսության բնույթ:

Վերջին հաշվով, այդ երկու հանգամանքից է կախված լինելու քաղաքական նախաձեռնության ամբողջական կշիռը եւ հեռանկարը, լրջությունը:

Մյուս կողմից՝ խնդիրն ունի մեկ այլ ուշագրավ նրբերանգ՝ «Ելք»-ի նախաձեռնությունը իշխանության հատկապես որ կենտրոնին է թիրախավորելու՝ նախագահի՞ն, որին կասկածում են նաեւ ապրիլից հետո վարչապետի պաշտոնին հավակնելու համար, եւ ինչին բացահայտորեն դեմ է հանդես գալիս «Ելք»-ը, թե՞ վարչապետին: Մեկ այլ հարց է այն, թե արդյոք այդ հարցում «Ելք»-ն ունի՞ կուռ եւ խորը միատարրություն:

Խնդիրն այն է, որ այստեղ «Ծառուկյան» դաշինքի դերակատարումը ինքնին ուշագրավ է՝ անկախ «Ելք»-ի նախաձեռնությունից: Ապրիլին ընդառաջ ի՞նչ է անելու դաշինքը: Եթե փոքր-ինչ պարզունակ եւ կոպիտ ձեւակերպենք հարցը՝ դաշինքն աջակցելու է Սերժ Սարգսյանի՞ հետնախագահական պլաններին, թե՞ ոչ: Կամ՝ Սերժ Սարգսյանի բոլոր պլաններին աջակցելու է ապրիորի՞, թե՞ կախված է լինելու քննարկումներից, որ կունենա Գագիկ Ծառուկյանը Սարգսյանի հետ, ինչպես նաեւ այն հանգամանքից, թե արդյոք Կարեն եւ Սամվել Կարապետյանները վարչապետի պաշտոնի հարցում, այսպես ասած, կպայքարեն եւ այդ պայքարում կփորձեն ստանալ Ծառուկյանի աջակցությունը:

Համենայնդեպս, առայժմ կարծես թե ապրիլին ընդառաջ «Ծառուկյան» դաշինքի հռետորաբանությունը կառավարության հանդեպ ավելի ու ավելի կոշտանում է: Եվ այստեղ առաջանում է հարց, թե արդյոք ապրիլի հարցում չեն բաժանվում «Ելք»-ի եւ «Ծառուկյան» դաշինքի շահերը, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ «Ելք»-ի բավական սուր թիրախում է նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է
Ամենադիտված