«Ռոմա»-ի կիսապաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում
Սպորտ
Անգլիական երեք ակումբներ հետաքրքրված են «Ռոմա»-ի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայությամբ: Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ ֆուտբոլիստը հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում:
21-ամյա կիսապաշտպանի պայմանագրով հրաժարագինը կազմում է 24 մլն եվրո, ինչը խնդիր չէ վերոնշյալ ակումբների համար:
Իտալական ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին և կավելացնի նաև հրաժարագնի գումար:
Ընթացիկ մրցաշրջանում Պելեգրինին Իտալիայի առաջնությունում մասնակցել է 14 խաղի, խփել երկու գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան