Գիտեմ, որ «Ռեալ»-ում 10 տարի չեմ աշխատելու. Զիդան
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր աշխատանքի մասին:
«Զինեդին Զիդանն այլևս «Ռեալ»-ի խաղացող չէ: Այդ Զիդանն այլևս գոյություն չունի: Հիմա կա Զիդան մարզիչ, ով պետք է նորից կառուցի իր կարիերան; Ինձ չի փրկի այն, թե ինչի եմ հասել այս ակումբում՝ որպես ֆուտբոլիստ: Գիտեմ, որ մի օր կավարտեմ աշխատանքս այս թիմում: Այդ պատճառով էլ պետք է օգտվեմ հաջողության հասնելու հնարավորությունից:
Գիտեմ, որ այստեղ չեմ աշխատելու 10 տարի: Ճնշումները ինձ վրա չեն ազդում, ես «Ռեալ»-ում մեծ պատասխանատվություն ունեմ:
Ցանկանում եմ ցույց տալ, որ լավ մարզիչ եմ նաև այն իրավիճակում, երբ ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում: Դժվարություններն ինձ չեն վախեցնում, ես դրանց պատրաստ եմ: Մարդիկ կարող են մատածել, որ ինձ ամեն ինչ հեշտությամբ է տրվում, բայց նրանք սխալվում են: Ֆուտբոլիստ եմ ես, թե մարզիչ՝ միշտ ջանասիրաբար աշխատում եմ»,–Զիդանի խոսքը մեջբերում է France Football-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան