Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանը.Ահարոն Սահակյան Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձը Մ-17 ԱԱ․ Բաքվում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ 

Հայաստանի խորհրդարանը կքննարկի Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունները դատապարտելու նախագիծը

Քաղաքական
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կքննարկի Իրաքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունները դատապարտելու հայտարարության նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները դատապարտելու հայտարարության նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի` հունվարի 11-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում:
 
Օրենքի նախագծի հեղինակներն են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արմեն Աշոտյանը:
 
Ներկայացնում ենք քննարկվելիք հայտարարության նախագծի ամբողջական տարբերակը:
 
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,
 
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված նպատակներին եւ սկզբունքներին,
 
Կարեւորելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի դրույթների կիրառմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը,
 
Կարեւորելով ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու գործում միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտականությունը,
 
Ընդգծելով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանձնառությունը,
Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170 (2014) բանաձեւը, միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների բազմաթիվ հաղորդումները՝
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ՝
 
Ճանաչում եւ խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները,
Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական եւ հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական եւ պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը, եւ
 
Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց,
 
Կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու եւ վերացնելու համար:
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Axios. ՀԱՄԱՍ-ի զինաթափումը կսկսվի առաջիկա շաբաթներինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանը.Ահարոն ՍահակյանՄեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձըՄ-17 ԱԱ․ Բաքվում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկմանԱյսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատունՆախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետԼիտվան և Նիդեռլանդները համաձայնության են եկել գաղտնի տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալԻսպանիան փակել է Մարոկկոյի հետ սահմանային անցակետը Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍպասվում են անձրևներ«Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկը
Ամենադիտված