Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրում Չինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա Ֆինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցել Նոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. Սաղաթելյան Ռուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակը Փաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա Զոհրաբյան Ինչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է Մասկին Եվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք է 

10 միլիոն դրամանոց սանհանգույց՝Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հանգստասենյակում

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի թալանչիական գործունեության վերաբերյալ նոր փաստեր են հայտնվել...Պարզվում է,նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամը փոշիացնելու և գրպանելու քաղաքականության հիմքերը դրվել են հենց այն պահից,երբ կրթական գործի Կոլումբոս Մինասյանը ոտքը բուհ դրեց... 
Մինասյանի առաջին նախաձեռնություններից մեկը եղավ ռեկտորի կաբինետի վերանորոգումը,չնայած այն հանգամանքին,որ նախորդ ռեկտորը բավական լավ վիճակում գտնվող կաբինետ էր ժառանգություն թողել ներկայիս ռեկտորին...Սակայն Մինասյանը բավական արագացված տեմպերով այն քարուքանդ արեց,որի պատասխաններն արդեն պարզ են,թե ինչու...Նախ,նա ձերբազատվեց նախորդ ռեկտորի կաբինետում գոյություն ունեցող գրադարանից...Համոզված եմ,որ Սահակ Մինասյանը ՀՀ եզակի բուհի ռեկտորն է,որի կաբինետում չկան գրքեր...Հենց սրանով է նաև բացատրվում գրքատյաց ռեկտորի կողմից բուհի գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը,որի արդյունքում 15 տոննա գիրք է հանձնվել մակուլատուրա... Երկրորդ և ամենակարևոր հանգամանքը՝ վերանորոգման պատրվակի տակ ահռելի գումարների մսխումն էր... 
Օրինակ,ըստ հավաստի տեղեկությունների,որի մասին բազմիցս բարձրաձայնել են բուհի նախկին և ներկա շատ աշխատակիցներ,այդ թվում նաև հաշվապահները,որոնք բավական լավ տեղյակ էին Սահակ Մինասյանի ակտիվ ֆինանսական և առևտրային գործունեությունից,ռեկտորի կաբինետի սանհանգույցի վերանորոգման համար բուհի բյուջեից դուրս է գրվել,չզարմանաք,10 միլիոն դրամից ավել գումար՝մոտ 21 հազար դոլլար...Ռեկտորի սանհանգույցն իրենից բավական փոքր և ոչ շքեղ սենյակ է ներկայացնում՝ զուգարանակոնքով, լվացարանով, փոքրիկ "կաբինայով" և միայն հիմարը կարող է հավատալ,որ այդ ամենի վրա ծախսվել է այդքան մեծ գումար...Այսինքն`սանհանգույցի վերանորոգման պատրվակի ներքո ահռելի գումարներ են դուրս գրվել բուհի բյուջեից... 
Նույն կերպ կարելի է մեկնաբանել նաև ռեկտորի կողմից 2,4 միլիոն դրամ արժողությամբ չհրկիզվող պահարանի գնման փաստը,որը բավական մեծ աղմուկ էր ժամանակին բարձրացրել բուհում...Հետաքրքիր է,ի՞նչ փաստաթղթեր է պահում պարոն Մինասյանն իր 5 հազար դոլլար արժողությամբ չհրկիզվող պահարանում...
Ըստ հավաստի տեղեկությունների`ռեկտորն ահռելի գումարներ է դուրս գրել սեփական կաբինետի և հանգստասենյակի վերանորոգման համար,սակայն բուհի աշխատակիցներին հայտարարում է,որ դա նվեր է...Նվեր մեկից,ով քաղաքագետի գիտական աստիճան ունի,այսինքն` հայրիկն է այդ կոչումը որդու համար գնել,մեկից,ով ամբողջ կյանքում չի աշխատել և զբաղված է պարտքեր կուտակելով և հայրիկի գողացածը մսխելով ու լափելով... 
Պարոն Մինասյանը բավական մեծ գումարներ է դուրս գրել նաև սեփական կաբինետի կահավորման համար...Երևանից գնված կահույքը մի անգամ հետ է ուղարկվել մայրաքաղաք և նորն է բերվել բուհ,քանի որ նախկին կահույքը ռեկտորի դուրը չի եկել...Ու այդ կահույքի տանել-բերելը ևս վճարվել է համալսարանի բյուջեից...Էլ չենք ասում,թե ինչ գումարներ են մսխվել բազմաթիվ ֆուրշետների՝ նախաամանորյա, մագիստրոսների դիպլոմների հանձնման և այլն ժամանակ, ինչպես նաև էժանագին և անճաշակ համերգների վրա,սիրելիներին և յուրայիններին աստղաբաշխական աշխատավարձեր սահմանելու և այլնի վրա... 
Պարոն Մինասյանը նախորդ ռեկտորի կողմից կազմած նախահաշիվը խախտելով մոտ 30 միլիոն դրամ՝62 հազար դոլլար գումար է ավել ծախսել երկու մարզադահլիճների վերանորոգման և բուհի ջեռուցման համակարգի ստեղծման վրա...Հետաքրքիր է,ինչու՞ և ու՞մ հաշվին... 
Սկսելով բուհի բյուջեի սեփականաշնորհումը` սեփական կաբինետի վերանորոգման պատրվակով ահռելի գումարներ դուրս գրելով,ռեկտոր Մինասյանը հասավ նրան,որ բուհի դահլիճի վերանորոգման համար գիտխորհուրդում հայտարարեց,որ բյուջեից ծախսել է 118 միլիոն դրամ՝250 հազար ԱՄՆ դոլլար (100 միլիոն դրամ դահլիճի վերանորոգման համար և 18 միլիոն դրամ որպես համաֆինանսավորում Համաշխարհային Բանկի ծրագրի շրջանակներում),առանց դահլիճի կահավորման և տեխնիկական վերազինման,ինչպես նաև 25 միլիոն դրամ՝52 հազար դոլլար է ծախսել համալսարանի բուֆետի վերանորոգման համար... 
Հիմա արդեն պարզ է,թէ ինչու 2016բթ-ի հուլիսին 500 միլիոն դրամ բյուջե ժառանգած ռեկտորը 2017 թ-ի սեպտեմբերի սկզբներին հայտարարեց,որ բուհի բյուջեն դատարկ է և դիմեց ապօրինի միջոցների դասախոսների հաշվին խնայողություններ անելու նպատակով.հենց այդ նպատակով էր "բարեփոխաշինիչ" ռեկտորը բուհում ներդնում ինտեգրված ուսուցումը,որով փորձում էր դասախոսներին պարտադրել անվճար պարապել հեռակա կուրսերի ուսանողների հետ,կրճատում էր 50 տոկոսով այն կուրսերի լսարանային ժամերը,որոնք համարում էր թերբեռնված.նպատակը մեկն էր՝այստեղ ևս կրճատել դասախոսների աշխատավարձերը... 
Հ.Գ.Պարոն Մինասյանը և իր որոշ հյուրերը թող զմայլվեն դավադրությունների տեսության մոլի երկրպագու ռեկտորի միջազգային ստանդարտներին համապատասխանող 118 միլիոն դրամանոց դահլիճով,25 միլիոն դրամանոց բուֆետով,10 միլիոն դրամանոց սանհանգույցով...Իսկ բուհի ուսանողներին և անձնակազմին մնում է ամեն օր առնչվել և բավարարվել խորհրդային ժամանակաշրջանի լսարանների կահավորումով, մակուլատուրա հանձնված 15 տոննա պիտանի գրքերով ,"պպզովի" զուգարաններով և խայտառակ անկազմակերպ ուսումնական գործընթացով...Ու հիմա, ռեկտոր Մինասյանն անձնական աուդիտորներ է բերել բուհ և նրանց միջոցով փորձում է սրբագրել հանցագործությունները, որոնց հետևանքով ՇՊՀ-ն բոլոր առումներով հայտնվել է խայտառակ վիճակում...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքը
Ամենադիտված