ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Սուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Լուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատում Թրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Պրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ 9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանը ՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ) 

Պրեմիեր լիգայի ամենաբարեկիրթ մարզիչը

Բլոգոսֆերա

Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հենրիկ Մխիթարյանի Լոնդոնի «Արսենալ» տեղափոխման վերջնական ձևակերպումը թերևս արդեն մոտակա ժամերի հարց է: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է, որ այդ տրանսֆերը թիմերի միջև խաղացողների զուտ մեխանիկական փոխանակում չէ, այլ ինքն անձամբ է շահագրգռված եղել Հենրիկի իր թիմ տեղափոխման հարցում, նշելով, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի խաղը: «Դեռևս «Բորուսիայում» նա բազմիցս հանդես է եկել մեր թիմի դեմ և միշտ լավ տպավորություն թողել մեզ վրա: Գլխավորն այն է, որ նրան հոգեհարազատ է այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Արսենալը»,- ասել է մարզիչը:

68-ամյա Արսեն Վենգերը, որի մականունն է «Պրոֆեսոր», անգլիական Պրեմիեր լիգայի մեկ թիմում անընդմեջ աշխատած ամենաերկարակյաց մարզիչն է: Ահա արդեն 22 տարի է, 1996-ից սկսած, նա հանդիսանում է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչը: Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի ասպետի և Բրիտանական իմպերիայի շքանշաններին արժանացած այս մարզչի կիսանդրին տեղադրված է Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտի տարածքում, որտեղ խաղում է «Արսենալը» (նկարում):

Վենգերը ծնունդով Ֆրանսիայից է՝ ֆրանկո-գերմանական միջնադարյան անկրկնելի մշակույթ կրող Ստրասբուրգ քաղաքից: Տիրապետում է մի քանի լեզուների, որից իր համար հիմնականն են երեքը՝ ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն: Նա ունի վերին աստիճանի պարտաճանաչ և պահանջկոտ մարզչի համբավ, սակայն, ի տարբերություն մյուսների, մարզչական իր բոլոր դրսևորումները նա սովորաբար արտահայտում է հնարավորինս չափի մեջ, որի համար էլ Պրեմիեր լիգայի ամենաբարեկիրթ մարզիչն է համարվում: Վենգերը մեծ հեղինակություն ունի նաև «Արսենալի» երկրպագուների մոտ, որոնց շրջանում շատ տարածված է «Arsene knows» (բառացիորեն՝ «Արսենը գիտի, թե ինչ է պետք անել») ասույթը:

1998/99 սեզոնում Արսեն Վենգերը դարձավ «Fair play»-ի («Ազնիվ խաղ») մրցանակակիր այն բանի համար, որ «Շեֆիլդ» թիմի հետ գավաթային խաղում հրաժարվեց «Արսենալի» հաղթանակից: Այդ խաղի ժամանակ «Շեֆիլդի» խաղացողներից մեկը վնասվածք էր ստացել, որից հետո «Շեֆիլդի» ֆուտբոլիստները անմիջապես դուրս էին հանել գնդակը խաղադաշտից, որպեսզի իրենց խաղացողին բժշկական օգնություն տրվի: Չգրված ջենտլմենական օրենքների համաձայն «Արսենալի» ֆուտբոլիսները խաղի վերսկսումից հետո նետումով գնդակը պետք է հասցեագրեին «Շեֆիլդի» խաղացողներին, բայց դրա փոխարեն նրանք գնդակը պահում են իրենց մոտ և արագ գրոհով գոլ խփում: Գոլը վճռական դարձավ խաղում, և «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց:

Այդ ամենը չէր կարող գոհացնել բծախնդիր Վենգերին. ճիշտ է, ֆուտբոլային բոլոր օրենքներով այնտեղ ոչ մի սխալ չէր գրանցվել, բայց ոչ՝ բարոյական: Եվ Վենգերը բացառիկ քայլի է գնում՝ նա հայտ է ներկայացնում այդ խաղը վերախաղարկելու համար: Նոր խաղը կայանում է՝ և «Արսենալը» կրկին հաղթում է նույն հաշվով: Այսպիսին է ահա Արսեն Վենգերը՝ մարզիչ և անհատ, որն իր պարկեշտությամբ արդեն իսկ բացառիկ հետք է թողել անգլիական ֆուտբոլի պատմության մեջ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-իԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանըՖինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան գոտու կասեցմանըՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ)Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունըԵրևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցելԲորել. ԵՄ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մեկ այլ երկրի Շենգենից դուրս մղելLinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետՊակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo Իսպանիայի թագավորը վարչապետի հետ քննարկել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամըԹրամփը Սեուտա միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը որակել է «սարսափելի»Դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասինՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Մոտ 40,000 միգրանտ, հնարավոր է, Իսպանիա է անցել Մարոկկոյից«Известия». ԱՄՆ-ն RIMPAC 2026 զորավարժություններում փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրերՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներինՕգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՎենեսուելայում երկրաշարժի ժամանակ վեցերորդ հարկից ընկած կրիային կենդանի են հայտնաբերել45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ԱՄՆ-ում «պատերազմ» են հայտարարել AI տեսախցիկներին․ ակտիվիստները ոչնչացնում են Flock Safety համակարգերըԾովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավորԹրամփը կանխատեսել է խնդիրներ Եվրոպայի համար, եթե վերջինս դադարի լինել նրա ընկերըԵրբ AI-ն դուրս է գալիս վերահսկողությունից․ Claude-ը կոտրել է երեք ընկերության համակարգերՀայաստանը ժամանակավոր արգելք է սահմանում տոմատի մածուկի ներմուծման վրաԵրևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանըՌԴ ՊՆ․ Ռուսական բանակը մեկ շաբաթում իրականացրել է մեկ զանգվածային և 15 խմբային հարված Ուկրաինայի տարածքումՎոլգոգրադի բնակիչները պատմել են անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ լսված ուժեղ պայթյունների մասինԹաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվել
Ամենադիտված