Ռուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակը Փաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա Զոհրաբյան Ինչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է Մասկին Եվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք է Nvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասին Մասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլար Որոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջ Ֆինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համար Starlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջին Ալկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսը 

«Գազավիկների» ակնարկը Սերժ Սարգսյանին

Վերլուծական
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վերջնաժամկետ էր տվել քաղաքացիներին, հայտարարություն տարածելով, որ գազի վարձի եւ ներտնային սպասարկման համար վճարման վերջին ժամկետը հունվարի 21-ն է, եւ այդ ժամկետին վճարում չանելուց հետո գազը կանջատվի առանց զգուշացման: Ընդ որում, ուշագրավ է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն նման կոշտ քայլի է գնում մի իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը ջանքեր է գործադրում գնաճի դեմ պայքարի իմիտացիա ստեղծելու և սոցիալական լարվածությունը մեղմելու ուղղությամբ: Մինչդեռ իր այս քայլով «Գազպրոմ Արմենիա»-ն որևէ կերպ չի նպաստում նախագահ Սարգսյանի ջանքերի իրագործմանը, հակառակը՝ սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին էլ ավելի անելանելի վիճակի մեջ է դնում:
 
Ինչպես հիշում ենք, գազի գնի իջեցման անհրաժեշտությունը ազդարարեց Կարեն Կարապետյանը՝ վարչապետի պաշտոնում կառավարության առաջին նիստի ընթացքում։ Այդ նախաձեռնությունն անմիջապես կապվեց այն հանգամանքի հետ, որ Կարապետյանը «Գազպրոմի» կադր է, և ռուսական ընկերությունը հավանաբար այդպիսով փորձում է աջակցություն ցուցաբերել նրան, այսպես ասած՝ զարդարել նրա մուտքը հայաստանյան իշխանական դաշտ։ Մի քանի օր հետո Հայաստան ժամանեց «Գազպրոմ»-ի ղեկավար Միլլերը, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ հանդիպումներ եղան, և, ըստ ամենայնի, վերջնականապես համաձայնեցվեցին գազի գնի իջեցման պայմանները, և «Գազպրոմ»-ը, փաստորեն, գնի իջեցումը, այսպես ասած, վերցրեց իր վրա։ Մնաց մի անպատասխան հարց հասարակությանը՝ եթե «Գազպրոմ»-ը կամ «Գազպրոմ-Արմենիա» ձեռնարկությունը կարող էին այդպես իջեցնել գազի գինը սպառողների և արտադրողների համար, ինչո՞ւ դա չէին անում ավելի վաղ։ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարում է՝ հաշվարկել են, որ նվազեցնելով գազի գինը՝ իրենք կավելացնեն սպառումը։ Ենթադրենք: Բայց կրկին անպատասխան է հարցը, թե ինչո՞ւ դա չէին անում ավելի շուտ, ինչո՞ւ այդ մասին մտածեցին, երբ հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ։ Թեև չի բացառվում, որ Կարեն Կարապետյանից ավելի կապ ունի այստեղ այն, որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և իշխանությունը խիստ կարիք ունի նման քայլերով սոցիալական լարվածությունը մեղմելու։
 
Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանի գնաճային խորհրդակցությունների շարքին, որտեղ առանցքում, այսպես ասած, հանրության սոցիալական խնդիրները թեթեւացնելու «մեսիջն» է: Ի՞նչ մեսիջ է ընկերությունը հղում Սարգսյանին: Կամ համակարգը պետք է վճարի ստեղծված տնտեսական իրադրության համար, կամ քաղաքացիները: «Գազպրոմ Արմենիա»-ն փորձում է հասկացնել, որ իբրև համակարգի մի մաս, չի պատրաստվում վճարել գնաճի համար: Գաղտնիք չէ, որ թանկացած ապրանքների շարքում է նաեւ սեղմած գազը, որը Գազպրոմ Արմենիան է մատակարարում գազալցակայաններին: Այսպիսով, ընկերությունը կանխում է իր համար անցանկալի զարգացումները, երբ, օրինակ, քննարկումները ներիշխանական բուրգում կարող են հանգեցնել նրան, որ սեղմված գազի ծախսը «Գազպրոմ Արմենիա»-ն վերցնի իր վրա: Եթե այս իրավիճակին նայում ենք ներիշխանական պայքարի պրիզմայի ներքո, ապա ակնհայտ է դառնում, որ «գազավիկների» ակնարկը Սերժ Սարգսյանին՝ չի կարելի համարել պատահականություն, հատկապես այն դեպքում, երբ Սարգսյանը վերջին շրջանում ստանձնել է Կարապետյանի կառավարության անարդյունավետության հետևանքով առաջացած բացթողումները շտկողի դերը:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումը
Ամենադիտված