Սուսաննա Գաբոյանը՝ Մոսկվա Օփենի կանանց մրցաշարի առաջատարների խմբում
Սպորտ
Տեղի ունեցան Մոսկվա Օփեն շախմատի խոշոր միջազգային փառատոնի 5-րդ տուրի պարտիաները:
Կանանց մրցաշարում Սուսաննա Գաբոյանը, ով 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և 4 այլ շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
C մրցաշարում հաջող է հանդես գալիս միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը: Մեր շախմատիստը վաստակել է 4.5 միավոր և միայն կես միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից:
A մրցաշարում աղյուսակը գլխավորում են 4.5 միավոր վաստակած 4 շախմատիստ: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել են գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը և պատանի շախմատիստներ Հովհաննես Հակոբյանը և Արմեն Բարսեղյանը, ովքեր իրենց ակտիվում ունեն 3.5-ական միավոր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան