Արտակարգ դեպք Երևանում. Փոխգնդապետ է դանակահարվել
Իրավունք
Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին փետրվարի 1-ի ժամը 14։00-ին հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի 50 հասցեի մոտից բուժօգնության են տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ` «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, և «աջ և ձախ ճակատային շրջանների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ 37-ամյա տղամարդ:
Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ Խանջյան փողոցի վերոնշյալ հասցեի մոտ վիճաբանության ընթացքում անհայտ անձը դանակով հարվածել է եղբորը և ձեռքերով` իր դեմքին:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: 1978 թ. ծնված Վարդան Գ.-ն Երևանի Հերացու փողոցի վերգետնյա անցումի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Վարդան Գ.-ն ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Նշենք նաև, որ դանակահարված անձը, ըստ Shamshyan.com-ի փոխանցմամբ ուժային կառույցի աշխատող է, կոչումով փոխգնդապետ


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին