ԶՈՒ ԳՇ պաշտոնյան մասնակցել է ՀԱՊԿ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների նախապատրաստման քննարկմանը
Հայաստան
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից 31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ Միացիալ շտաբում, մասնակցել է Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2018թ. պլանով նախատեսված օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների նախապատրաստման, «Մարտական եղբայրություն-2018» պայմանական անվանումով զորավարժության օպերատիվ ռազմավարական իրադրության քննարկմանն ու հայ-ռուսական երկկողմ բանակցություններին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր