Վենգերը՝ Մխիթարյանի և Օբամեյանգի խաղային համագործակցության մասին
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է թիմի նորեկների՝ Հենրիխ Մխիթարյանի և Պիեր Էմերիկ Օբամեյանգի խաղային համագործակցությանը:
Մարզիչը հույս է հայտնել, որ ֆուտբոլիստների մոտ կստացվի համագործակցությունը:
«Մենք հարձակվողական թիմ ենք, այդ պատճառով էլ՝ այո՛, հուսով եմ, որ նրանք կվերականգնեն փոխըմբռնումը, որը թույլ էր տալիս նրանց հիանալի հանդես գալ «Բորուսիա»-ում»,-Վենգերի խոսքը մեջբերում է Daily Express-ը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմի 28-ամյա Օբամեյանգին ձեռք է բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը, ում տրանսֆերային արժեքը կազմել է 63 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան