Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր 

ՀՅԴ «կոալիցիոն» շանտաժը

Վերլուծական
Ապրիլին սպասվող նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ` ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել` նպատակ ունենալով իշխանության ներսում ընդլայնել իր ներկայացվածությունը: Այդ մասին է վկայում ՀՅԴ բյուրոյի և ԳՄ վերջին նիստում ընդունված հայտարարությունը, որտեղ թափանցիկ ակնարկներ կան իշխանության հասցեին` ընդ որում, ձեռքբերումները վերագրելով իրենց, ձախողումների մեղքը բարդելով ՀՀԿ-ի վրա:
 
Միաժամանակ ՀՅԴ-ն ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ քայլերի արդյունքում է հնարավոր հասնել իրական առաջընթացի, և այդ քայլերի թվում ՀՅԴ-ն առանձնացրել է կադրային քաղաքականությունը: «Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն»,- նշված է այնտեղ: Հասկանալի է՝ այս ակնարկը պատահական չէ և խոսում է ՀՅԴ ցանկությունների մասին:
 
Բացի այդ, ՀՅԴ առաջարկում է Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը եւ ավագանիների ձեւավորման համամասնական ընտրակարգ: Եվ սա այն պարագայում, երբ ՀՅԴ կողմ էր քվեարկել վերոնշյալ ընտրակարգին: Գուցե այն բանից հետո, երբ հենց ռեյտինգայինները ՀՀԿ համար ապահովեցին մեծամասնությունը ԱԺ-ում ՀՅԴ որոշել է մտորել ժամանակին կատարած անհաշվենկատ քայլի համար:
 
Դաշնակցությունը, երեւի թե, ակնկալում է, որ, ՀՀԿ թիրախավորելով և բացահայտ շանտաժի դիմելով, կբարձրացնի իր կշիռը կոալիցիայում, որն էապես թուլացել է կառավարության փոփոխության գործընթացով: Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը, փաստացի, ՀՅԴ-ՀՀԿ կոլաիցիայի լուծարումն էր: ՀՅԴ-ն առաջին իսկ օրից արժանացավ նոր վարչապետի կոշտ վերաբերմունքին: Նոր կառավարության ձեւավորումն ու ընդհանրապես դրա տակ ձեւավորվող կառավարման հայեցակարգը վկայեցին, որ Սերժ Սարգսյանի համար ՀՅԴ-ն կորցրել է «պրակտիկ» նշանակությունը կամ դրա ահռելի մասը: Վերջերս էլ, դաշնակցական տնտեսագետները կառավարության ուշադրությունն էին հրավիրել շաքարավազի շուկայում առկա մոնոպոլիայի և գերիշխող դիրքի չարաշահման վրա: Այժմ էլ ՀՅԴ-ն ակնարկում է, որ Կարեն Կարապետյանին չի հաջողվում հաղթահարել ո՛չ շաքարավազի, ո՛չ էլ բենզինի շուկայում առկա մոնոպոլիան: ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հայտարարության տողատակում ակնարկ կա այն մասին, որ եթե վիճակը չշտկվի կամ որ նույնն է` Կարապետյանը ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ապա ՀՅԴ-ն կարող է համալրել ընդդիմության շարքերը: Ի՞նչ է սա , եթե ոչ բացահայտ շանտաժ:
 
Մյուս կողմից, ՀՅԴ-ն սերտաճել է իշխանական բուրգին և արտաքին ու ներքին քաղաքականության մեջ լիովին համաձայն է ՀՀԿ-ի քաղաքականությանը): Արդյունավե՞տ է այդ ալյանսը երկրի կառավարման տեսակետից: Ոչ: Իշխանական գլխավոր լծակները ՀՀԿ-ի ձեռքին են, և ՀՅԴ-ն գործընկեր չէ, այլ` ուղեկից: Ալյանս չկա: Կա քաղաքական գործարք: Դատելով թվերից ու ծրագրերից` այս կառավարությունը տարածաշրջանում տնտեսական ակտիվության ու տնտեսական աճի չեմպիոն է, և մեղք ու հանցանք է կառուցվածք կամ կազմ փոխելը: Դատելով գնաճից ու կենսամակարդակից` կառավարություն չփոխելն է մեղք ու հանցանք: ՀՅԴ, ինչպես երևում է, կողմ է փոփոխություններին, սակայն՝ իր պայմաններով, ի հաշիվ նոր կառավարությունում իր հոյակերտ կադրերի ավելացման: Իրականում դժվար թե ՀՅԴ ցանկությունները համահունչ լինեն Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրերին: Այդ պատճառով, կոալիցիոն կրտսեր գործընկերը պետք է ձգտի զսպել իր քաղաքական ախորժակը, վերջնականապես «փուռը» չգնալու համար:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊ
Ամենադիտված