Օլիմպիական խաղերի ընթացքում 36 հազար օտարերկրացիներ չեն կարողանա այցելել Հարավային Կորեա
Սպորտ
Ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում, որը տեղի Է ունենալու Փհենչհանում, մուտքը Հարավային Կորեա փակ կլինի 36 հազար օտարերկրացիների համար: Այդ մասին փետրվարի 5-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Մուտքի արգելքը հիմնավորվում Է անվտանգության ապահովման նկատառումներով: Աղբյուրների տվյալներով՝ Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները Խաղերին նախապատրաստվելիս սերտորեն շփվել են տարբեր երկրների գործընկերների, մասնավորապես, հետախուզական մարմինների հետ՝ տեղեկատվություն ստանալու հնարավոր վտանգավոր անձանց վերաբերյալ:
Շփումներն իրականացվել են հակաահաբեկչական ծրագրի շրջանակներում, որը մշակվել Էր Օլիմպիադայի անցկացման ժամանակահատվածի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան