Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները 

«Ապահով Հայաստան»՝ միայն օլիգարխների՞ համար

Վերլուծական
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017 թվականի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Նրանք անցյալ տարի պետական բյուջե են վճարել 807.4 միլիարդ դրամ հարկ, որը 12.7 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից: Ըստ այդմ՝ ՀՀ ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որի հարկային մուտքերը 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 39.72 միլիարդ դրամ, ինչը, սակայն, նախորդ տարվա համեմատ՝ պակաս է 6.28 տոկոսով: Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը խոշորների ցուցակի երկրորդ տեղում է՝ վճարած 34.75 միլիարդ դրամ հարկերով, ինչը շուրջ 54 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
 
Երրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ 22.04 միլիարդ դրամ հարկային վճարումով, ինչը 27.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ էության, Սամվել Կարապետյանի գործերը նախորդ տարի շատ լավ են եղել Հայաստանում: Չորրորդ տեղում պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն է, որը 2017-ի հունվար-դեկտեմբերին պետբյուջե է վճարել 21.47 միլիարդ դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի չորրորդ տեղը: Հինգերորդ հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը 2017-ին վճարել է 18.67 միլիարդ դրամ հարկ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 104 տոկոսով: 7-րդ հորիզոնականում «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ն է՝ 12.60 միլիարդ դրամ հարկային վճարումով. այս ընկերության մոտ մուտքերի նվազում է կատարվել՝ 8.65 տոկոսով: 8-րդ տեղում «Ֆլեշ»-ն է՝ 12.46 միլիարդ դրամ վճարումով՝ նախորդ տարվա 10 մլրդ 907 մլն դրամի փոխարեն:
 
Բարսեղ Բեգլարյանի գործերը նույնպես լավ են ընթանում՝ աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 14.2 տոկոս: Հավելյալ հարկերը նաև դիրքի բարելավում են բերել գործարարին. նա 10-րդ հորիզոնականից բարձրացել է 7-րդ տեղը: Կապի ոլորտում հների գործերը վատացել են, նորերինը՝ լավացել: Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը, որը ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 6 մլրդ դրամ հարկ և հայտնվել խոշորների ցուցակի (19-րդ հորիզոնականում: Ի տարբերություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Beeline-ի՝ Յուքումի հարկերը աճել են. 2017 թ. ընկերությունը, նախորդ տարվա համեմատ, 14,4%-ով ավելի հարկ է վճարել պետությանը և գերազանցում է 2016թ. ցուցանիշը: 1000 խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել նաև ինտերնետ մատակարարումներ կատարող «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱ» ընկերությունը: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ այդ ընկերության բաժնետերերից է նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը:
 
Այդ ցանկից կարելի է նաև մի հետաքրքիր հանգամանք պարզել՝ որքան են Հայաստանում տարանջատված կամ, որ ավելի ճիշտ է՝ սերտաճած բիզնեսն ու քաղաքականությունը: Ամբողջ ցանկը հատ-հատ չներկայացնելով՝ ընդամենը նշենք, որ առաջին 100 խոշոր հարկատուների մեջ առնվազն երեսունը առնչվում են այս կամ այն պաշտոնյայի, քաղաքական գործչի կամ նախկին պաշտոնյայի անվանը: Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո մի քանի անգամ անդրադարձել է այդ հարցին, թե գործարարությունը պետք է տարանջատել պետական կառավարման համակարգից, բայց նույն այս ցանկն այսօր գալիս է ապացուցելու, որ Սարգսյանը կամ ձախողել է իր այդ հռչակած նպատակը, կամ՝ պարզապես աչք է փակել դրա վրա, և ինչպես տարիներ առաջ նորից ինքն էր ասել՝ թղթերով ամեն ինչ նորմալ է: Եվս մի հետաքրքիր հանգամանք՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ իր վճարած 24 մլրդ 469 մլն դրամ հարկերով: Նշենք, որ դա ո՛չ գովելի է, ո՛չ էլ զարմանալի, քանի որ այդ ընկերությունը մտնում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գրպանը: Նաև կարելի է տեսնել, որ բիզնեսի գերակշիռ հատվածը գրանցված է Երևանում՝ անգամ այն ընկերությունները, որոնք գործունեություն են իրականացնում մարզերում: Բայց դրանով հանդերձ՝ կարելի է այս ցանկից նաև եզրակացնել, որ կառավարության ու ընդհանրապես իշխանությունների հռչակած՝ տարածքային համաչափ զարգացումն այդպես էլ իրականություն չի դառնում:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը
Ամենադիտված