Հարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքը Կառավարությունում պաշտոնանկություններ են եղել Թրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունը Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Վենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդ Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել է ՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Չինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին «Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլար Ավստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ 

Կարեն Կարապետյանին զեկուցվել են պետական գույքի կառավարման ոլորտում կատարված աշխատանքները

Քաղաքական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 544 051.6 հազ.դրամ, համապատասխան համայնքային բյուջեներ՝ 141 694.2 հազ.դրամ: Օտարումից ստացված միջոցները 2016 թվականի համեմատ ավելի են 473,5 տոկոսով: Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66 415.8 հազ. դրամ (2016-ի համեմատ ավելի՝ 5,5 տոկոսով), որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 62 334.4 հազ.դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 4 081.4 հազ. դրամ, պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 398 մլն դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 8 տոկոսով: ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 156 160.5 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 40 793.7 հազ.դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 9 481.2 հազ.դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 166 366.8 հազ. դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 385 տոկոսով: Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 367 393.4 հազ. դրամ, աճը՝ 852 տոկոս: Նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 2 մլրդ 46 մլն 278 հազ. դրամ, ինչը 2016-ի դիմաց ավելի է 165,9 տոկոսով: ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 390 մլն դրամ` աճը 175 տոկոս: Հարուցված հայցերի և բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 59 316.1 հազ.դրամ գումար:

Արման Սահակյանը զեկուցել է, որ 2017-ի ընթացքում աճուրդի միջոցով օտարվել է պետական գերատեսչություններից օպտիմալացման ենթարկված 704 միավոր տրանսպորտային միջոց: 2016-ի համեմատ քանակական աճը կազմել է 80 տոկոս, իսկ արժեքայինը՝ 110: Աճուրդների կազմակերպման գործընթացում թերություններն ամբողջությամբ վերացնելու նպատակով նախատեսվում է 2018-ի ընթացքում աճուրդները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով: Սահակյանի տեղեկացմամբ, պետական գույյքի հաշվառման գործընթացում ևս նախատեսվում են արմատական բարեփոխումներ՝ ներդնելով էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ցանկացած պահի հասկանալ համապատասխան գույքի օգտագործման արդյունավետությունը և այլն: Պետական գույքի կառավարման վարչության պետի համոզմամբ, էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի բոլոր գերատեսչություններին, և արդյունքում կունենանք պետական գույքի հաշվառման իդեալական բազա:

Զեկուցվել է, որ պետգույքի կառավարման ոլորտում 2017-ի ընթացքում կանխատեսվել էր ներգրավել 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, սակայն իրականացվել է 8 մլն դոլարի ծրագիր՝ 2016-ի 5 մլն-ի դիմաց: 2018 թվականի ընթացքում կանխատեսվում է իրականացնել 16 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Միաժամանակ, Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված է 47 պետական գույք և ներկայացրել բարձր արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացացը:

Անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեությանն ու դրանց արդյունավետությանը: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հաշվառել գերատեսչությունների, մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ ներքո գտնվող բոլոր անշարժ գույքերը և վերջիններիս հետ կապված ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու պարագայում էապես կկրճատվեն հաստատուն, ոչ էֆեկտիվ ծախսեր: Վարչապետը հանձնարարել է նաև չօգտագործվող պետական գույքի ներգրավմամբ նպատակային ծրագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները քննարկել կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող նախարարությունների հետ:

Տեղեկացվել է, որ պետական գույքի հաշվառման բազայում հաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8862 միավոր անշարժ գույք (ընդհանուր մակերեսը՝ 8047530.87 քառ.մետր), հաշվառվել է 218 իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը և նրանց գույքի կազմում ընդգրկված 2705 միավոր անշարժ գույք:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ՀՀ քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները նվիրելու (սեփականաշնորհելու) մասին 7 որոշման նախագիծ (ընդհանուր` 90 ընտանիքի վերաբերյալ՝ 249 անձ, 91 սենյակ): Լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 293 930.0 հազ.դրամ կրեդիտորական պարտք, որից՝ ՀՀ պետական բյուջե` 7 0331.0 հազ.դրամ, համայնքային բյուջե՝ 1129.0 հազ.դրամ, աշխատավարձի գծով` 187 392.0 հազ.դրամ և այլ կրեդիտորական պարտք՝ 35 078.0 հազ.դրամ:

Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Մենք ունենք մեծ հնարավորություններ, որոնք չենք օգտագործում, ու ոչ էլ հետևից գնում ենք: Սակայն, Ճիշտ ուղղությամբ ենք գնում, լավ գործեր ենք կատարել, բայց պետք է չհանգստանանք: Իրականում մեր գույքի սեփականատերը դուք եք, մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ 2018-ին որակապես այլ խնդիր ենք դնում, դրանով չենք բավարարվելու»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է
Ամենադիտված