Մենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից 

Ալիևի հանկարծակի որոշման հետքերով

Ադրբեջան

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Նա առաջնորդվել է Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասով և Ընտրական օրենսգրքի 179-րդ հոդվածով։

Ադրբեջանի նախագահը արտահերթ ընտրություններ նշանակելու հարցում միանձնյա որոշում կայացնելու իրավունք է ստացել 2016թ․ սեպտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում։ Նշենք, որ ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ ընտրությունները կանցկացվեն 2018թ․ հոկտեմբերի 17-ին։

Երկրի ԿԸՀ-ն մեկ շաբաթից ոչ ուշ ժամանակահատվածում որոշում կընդունի երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Փաստացի Ալիևը հրամանագրով մի քանի ամիս առաջ է բերում ընտրությունը, ինչը անկասկած ուշագրավ է: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ ներքին որոշակի իրողություններո՞վ, որոնք Ալիևին անհանգստություն են պատճառել և մտավախություն, որ մինչև հոկտեմբեր կարող են տեղի ունենալ զարգացումներ և բարդացնել Ալիևի վերարտադրությունը, թե՞ արտաքին գործոններն են բերել այդօրինակ մտավախության:

Կարող ենք վստահաբար ընդգծել, որ իրականում բավականին բարդ է թե՛ Ադրբեջանի ներքին իրավիճակը, սոցիալ-տնտեսական կացությունը, թե՛ արտաքին դրությունը` տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում: Հենց այս իրողություններում պարբերաբար աշխուժանում են դիտարկումները՝ կապված այն բանի հետ, որ զարգացումները կարող են ապակայունացման բերել նաև Բաքվում, այսպես ասած՝ «արաբական գարնան» սինդրոմի մշտական առկայության համատեքստում:

Մի հանգամանք ևս առանձնացնենք. ներկայումս բավականին ուշագրավ իրավիճակ է Իրանում, որը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի հանրային կարևոր շրջանակների վրա: Զուգահեռ բավական անորոշ և հակադիր խաղ է նշմարվում Ռուսաստան-Թուրքիա ճակատում, հետևանքներից նշենք Սիրիայում ռուսների վրա ակտիվացած պարբերական հարձակումների տեսքով:

Այս հրամանագիրը կամա թե ակամա զուգորդում է Ադրբեջանի իշխանության հարցը Հայաստանի իշխանության խնդրի լուծման ժամանակահատվածի հետ: Այս կոնտեքստում չենք կարող չխոսել ղարաբաղյան հիմնահարցի մասին, որը թերևս առանցքայիններից մեկն է: Այս գործընթացն արվում է նաև նրա համար, որ ՀՀ-ում ու Ադրբեջանում փոփոխությունները զուգահեռ լինեն, ինչի ավարտից հետո ԼՂ հարցի կարգավորման շուրջ հնարավոր է լուրջ գործընթաց ընթանա:

Ալիևը ցանկանում է ապրիլին սահմանային լարվածություն ստեղծել, քանի որ ՀՀ-ում փոփոխություններ են ընթանալու,  սա անշուշտ հարմար է պահ է սեփական վարկանիշն ու ռեյտինգը բարձրացնելու համար:

Ադրբեջանական ընդդիմությունն իր հերթին ունի իր մեկնաբանությունը: Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին ասել է, որ այդկերպ Ալիևը փորձում է ձեռքում պահել իշխանությունը։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների անցկացման «որևէ անհրաժեշտություն չկար»։ «Մուսավաթի» նախկին առաջնորդ և կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Իսա Ղամբարն էլ կարծում է, որ իշխող վարչակարգը հասկանում է՝ եթե ընտրություններն անցկացվեն հոկտեմբերին, այդ ժամանակ բնակչության սոցիալ-տնտեսական և քաղաքական դժգոհությունն ավելի մեծ կլինի։ Վերջինս վստահ է՝ ճգնաժամի խորացումը և այն հաղթահարելու իշխանությունների անկարողությունը, պուտինյան վարչակարգի դիրքերի թուլացումը Արևմուտքի ճնշման տակ նպաստում է Ադրբեջանի իշխող վերնախավի դիրքերի սասանմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)
Ամենադիտված