Փյոնչհանում օլիմպիական օբյեկտների 1,2 հազար պահապաններ են արձակվել վարակի պատճառով
Սպորտ
Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հարկադրված Է եղել պարտականությունների կատարումից ազատել եւ Օլիմպիադայի անցկացման շրջանից հեռացնել ավելի քան 1,2 հազար պահապանների նորովիրուսային վարակի տարածման պատճառով:
Այդ մասին հայտնել են կոմիտեում: Փետրվարի 4-ին Օլիմպիադայի պահպանության ծառայության 41 աշխատակիցներ հոսպիտալացվել են նորովիրուսի ախտանշաններով՝ սաստիկ փսխում եւ փորլուծ, գրել Է Korea Times հրատարակությունը: Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ պահպանությունից արձակված աշխատակիցներին կփոխարինեն 900 զինծառայողներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան