Ազատ ոճային ըմբիշները 7 մեդալ են նվաճել
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի եւ Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշներ, որոնց հետ պայքարում Ռազմիկ Պապիկյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վազգեն Թեւանյանը՝ 61 կգ, Արման Անդրեասյանը՝ 70 կգ եւ Դավիթ Գեւորգյանը՝ 74 կգ նվաճեցին հաղթողի կոչումը, 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) դարձան արծաթե մրցանակակիրներ, իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե պարգեւի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան