Ներքին Գետաշենում մոտ 150 հակ անասնակեր է այրվել
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 8-ին, ժամը 17:37-ին ահազանգ է ստացել, որ Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն ավտոճանապարհին այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին, մարվել՝ 18։26-ին:
Այրվել է պահեստավորած անասնակեր՝ մոտ 150 հակ:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը