Ռուսական «Ուրալ»-ի ֆուտբոլիստները վարձավճարով հանդես կգան «Ալաշկերտ»-ում
Սպորտ
«Ալաշկերտ»-ը շարունակում է նոր ձեռքբերումներ ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Ալաշկերտ» են տեղափոխվել Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Ռուսաստանի պատանեկան հավաքականների նախկին կիսապաշտպաններ Սերգեյ Սերչենկովը և Ալեքսանդր Շչերբակովը, որոնք թիմում հանդես կգան վարձավճարով:
21-ամյա Սերչենկովը 12 հանդիպման է մասնակցել «Ուրալ»-ի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում` մեկ անգամ գրավելով «Թերեք»-ի դարպասը: Մրցաշրջանի առաջին հատվածում նա վարձակալական հիմունքներով խաղում էր ՖՆԼ-ում հանդես եկող «Օրենբուրգի» կազմում` դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 12 հանդիպումներում:
19-ամյա Շչերբակովը իր ակտիվում 6 հանդիպում ունի «Ուրալի» գլխավոր թիմի կազմում Պրեմիեր լիգայում, ևս 2 խաղ` Ռուսաստանի գավաթում: Մրցաշրջանի առաջին հատվածում նա հանդես էր գալիս ռուսական ակումբի երկրորդ թիմում` 10 խաղ, 1 գոլ: Ալեքսանդր Շչերբակովը 3 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում, հրավիրվել է Մ-19 հավաքական:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան