Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն 

Արմեն Սարգսյանի ուշագրավ մեսիջները...

Վերլուծական

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում հանդիպում է ունեցել ընդիմադիր ԵԼՔ դաշինքի անդամների հետ: Դեռևս վաղ է խոսել հանդիպման արդյունքների մասին, սակայն ինքը՝ Սարգսյանը, չթաքցրեց իր գոհունակությունը, միևնույն ժամանակ նշելով, որ հանդիպումների շարքը լինելու է շարունակական: Մարտի 2-ին Սերժ Սարգսյանի հայտարարած բաղձալի «ընդարձակ մեծամասնությունն» ապահովելու համար անշուշտ անհրաժեշտ է նաև ԵԼՔ-ի քվեն: Ընդիմադիր դաշինքին սիրաշահելու ծանր գործն էլ նախագահը թողել է դիվանագիտական հմտությամբ օժտված Արմեն Սարգսյանին: Առաջին ժեստը ԵԼՔ-ին՝ արդեն իսկ արված է: Նախագահի թեկնածուն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում չխորշեց խոսել Հայաստանում առկա քաղբանտարկյալների հարցի շուրջ: Կարևոր չէ, որ հարցին Սարգսյանն անդրադարձավ վերոնշյալ դիվանագիտական զգուշությամբ, նշելով, թե ինքը տեղյակ չէ՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ թե՞ ոչ, սակայն իր համար միանշանակ է, որ նրանք չպետք է լինեն ո՛չ այսօր, ո՛չ վաղը: Քաղբանտարկյալների թեման հայ պաշտոնյաների մոտ տաբու է և դա գաղտնիք չէ: Սարգսյանը կարծես թե առաջին փորձն է անում կոտրելու այդ տաբուն: Մեկ այլ նորարարություն էլ կարելի է համարել Արմեն Սարգսյանի՝ լրագրողների հետ շփվելու էթիկան: Վերջինս, ի տարբերություն ԱԺ միջանցքում լրագրողներին հրող, տեսախցիկները ջարդող, աչքերը հանել սպառնացող մեր պաշտոնյաների և երեսփոխանների՝ ամբողջությամբ նոր մոտեցում է ցուցաբերում մեդիա դաշտի հետ շփվելու հարցում, ինչը նկատելի է նույնիսկ անզեն աչքով: Սրանով Սարգսյանը փորձում է  դրականորեն տարբերվել հայաստանյան իսթեբլիշմենթի գաղջության ֆոնին:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սարգսյանը ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել. նա ասել է, որ կլինի Չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ ժամանակին նմանատիպ ցանկություն էր արտահայտում նաև Նաիրի Հունանյանը, ով իր «սև գործը» կատարելուց հետո հայտարարել էր, թե Երրորդ հանրապետության փլատակների վրա իրեն պատկերացնում է Չորրորդ հանրապետության վարչապետ: Ինչևէ, Սարգսյանի այս հայտարարությունն ամենևին էլ հռետորաբանություն չէ, այլ գործնականում՝ նրա առաջին ծրագրային լուրջ քաղաքական հայտարարությունը՝ մեկ անգամ ևս փաստելով, որ չի պատրաստվում լինել լոկ ներկայացուցչական  ֆիգուր Սերժ Սարգսյանի խաղատախտակին: Այլ հարց է՝ պատրա՞ստ է արդյոք հանրությունը նման տրանսֆորմացիայի: Այս հարցի պատասխանը չունի անգամ ինքը՝ Արմեն Սարգսյանը, մյուս կողմից՝ հանրության կարծիքը երբեք էլ չի հետաքրքրել իշխանություններին. դժվար թե այս առումով խորքային փոփոխություններ լինեն: Սարգսյանի հայտարարությունն անչափ պարտավորեցնող է, և բարձր նշաձող է սահմանում առաջին հերթին հենց իր համար: Կկարողանա՞, իսկ ավելի ճիշտ՝ նրան թույլ կտա՞ն օգտագործել իր դիվանագիտական և կապիտալի ռեսուրսը , որը նրան կշիռ կհաղորդի հայաստանյան նոր համակարգում և կդառնա այդ համակարգում նրա դերակատարության հենարանը, թե՞ Սարգսյանին սպասվում է վարչապետ Կարեն Կարապետյանի «տխուր» վերջաբանը:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը
Ամենադիտված