Hespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համար Նախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում «Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես Իշխանյան ԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվում Դիլիջանի ստեղծագործական տան շուրջ մտահոգություններ․ կոմպոզիտորները ահազանգում են հնարավոր վարձակալության մասին Փաշինյանի՝ ձկի մասին հայտարարությունը հարցեր է առաջացրել սննդամթերքի վերահսկողության շուրջ Տնտեսական աճի կանխատեսումներ և աճող պարտք․ ծրագրում մտահոգիչ կետեր են նշվում 5-րդ դարի խոնարհված եկեղեցին կրկին լցվել է աղոթքով Ճանապարհների վիճակը՝ այս ժամի դրությամբ Սամվել դպիր Գրիգորյանը՝ Վեհափառի շուրջ քննարկումների մասին. «Հավատքի հարցում չեզոքություն չի կարող լինել» Արայիկ Հարությունյան․ Ավարտեցի ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Դավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածուն 

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կարճատև մտածելու իրավունք ուղղակի չունենք

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նախ կառավարության ղեկավարին է ներկայացրել գերատեսչության տեխնիկական հագեցվածության մակարդակը, այդ թվում՝ այն տեխնիկական միջոցները, որոնցով նախարարությունը համալրվել է նախորդ տարվա ընթացքում:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը նշել է, որ տպավորված է ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքներով և նշել. «Տեխնիկական վերազինման աշխատանքները տպավորիչ են: Պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին՝ օժանդակության համար: Նախարարը զեկուցել է նաև ԱԻՆ տեխնիկական պատրաստականության ներկայիս մակարդակի մասին, իրականում տպավորիչ է»:

Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ նախարարությունը 2017-ին իր գործունեությունն իրականացրել է առաջնորդվելով ՀՀ Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության տեսլականով և ՀՀ կառավարության 2017-2022 թթ. կառավարության ծրագրով:                2018-ին ԱԻՆ-ի կողմից իրականացվող աշխատանքները նպատակաուղղված են լինելու բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը և վերացմանը, ինչը, որպես պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր, նպաստելու է երկրի կայուն զարգացմանը: Տարվա ընթացքում նախատեսվում է շարունակել իրավական դաշտի կատարելագործումը` օրենքների միավորում մեկ օրենսգրքում, ինչպես նաև դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի կատարելագործում և համապատասխանեցում: Նախարարը տեղեկացրել է, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել «աղետներին դիմակայունության օր»  կամ «Դիմակայուն Հայաստան»  խորագրով միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվեն համապետական վարժանքգիտաժողովներդաշտային խոհանոցի միջազգային մրցույթ և հիշատակման արարողություն: Դ. Տոնոյանի համոզմամբ, ԱԻՆ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի՝ ՀՀում 2018թընթացքումնախատեսվող մի շարք միջոցառումներիայդ թվում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակիԷրեբունի-Երևանի 2800-ամյակի ևՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի անվտանգ կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Զեկուցվել է, որ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում 2017թ. գրանցվել է 2.110.000 զանգ, զանգերի օրական միջին քանակը 5780 է:    ՀՀ տարածքում գրանցվել է 14.619 արտակարգ դեպք:

Նախարարի խոսքով, ՀՀ տարածքում խորհրդային տարիներից մնացած գործարաններում, պահեստային շինություններում և Նուբարաշենի թունաքիմիակտների գերեզմանոցում կուտակված քիմիապես վտանգավոր նյութերի հավաքման, դասակարգման, պիտակավորման, փաթեթավորման և մեկ ընդհանուր վայրում անվտանգ պահպանման և հետագայում դրանց ոչնչացման նպատակով նախատեսված պահեստարանի կառուցման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի կողմից ներդրվելու է 275.000 դոլար:

Նախարարը նշել է, որ անտառային հրդեհների արձագանքման կարողությունների զարգացման նպատակով աշխատանքներ կտարվեն Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունների հետ՝ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման համատեղ պլանի մշակման, կանխարգելիչ համակարգերի ստեղծման, համատեղ ուսումնավարժությունների և վարժանքների անցկացման ուղղությամբ: Բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով կսերտացվի համագործակցությունն անտառտնտեսությունների և համայնքների հետ:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ հրշեջ-փրկարարական գույքի արդիականացման նպատակով Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնին ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով  ռուսական կողմը տրամադրել է 16 մլն դոլարին համարժեք աջակցություն: Ռուսական կողմից 2018-ին մատակարարումները շարունակվելու են: Ճապոնիայի կառավարության կողմից դրամաշնորհի շրջանակում տրամադրվել են 15 մլն դոլարի ամբողջովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենաներ, 3 ավտոսանդուղք և 1 շարժական արհեստանոց:  Բացի դրանից, ԱԻՆ-ին կտրամադրվեն  2 մլն դոլարի 10 արագ արձագանքման մեքենաներ: Զեկուցվել է նաև, որ կառուցվել են «911», «112», «101» թվային հեռախոսակապի լրացուցիչ  IP ցանցեր, որոնք կապահովեն «911», «112», «101» հեռախոսահամարների հասանելիության եռաստիճան պաշտպանվածություն: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ներդրվել է ահա­զանգերի սպասարկման թվային համակարգ («IP call center»), որը ներկայումս գտնվում է փորձարկման փուլում: Բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծման նպատակով հանրապետության համայնքներում փուլ առ փուլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ տեղադրվում են ժամանակակից ազդարարման սարքավորումներ:

Կարեն Կարապետյանը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում նորմատիվային դաշտի շարունակական բարելավումը, սեյմիկ անվտանգության, ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական անվտանգության ապահովումը, ԱԻ բնագավառի մասնագետների վերապատրաստումը և այլն:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջնորդվում են կառավարության 2017-2022 թվականների ծրագրի առաջնահերթություններով, որոնք աստիճանաբար «միս ու արյուն են ստանում»: Նախարարը զեկուցել է նաև, որ արդեն իսկ ավարտվել է ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական անվտանգության զննությանն ու ապահովմանը վերաբերող օրենսդրական փաթեթի և կառավարության որոշման նախագծի մշակումը, և առաջիկայում այն կառավարության քննարկմանը կներկայացվի:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «2018 թվականը, կարծում եմ, շատ կարևոր է: Մակրո առումով, մեր կառավարության առջև ի՞նչ խնդիրներ են կանգնած. մենք 2018, 2019, 2020, 2021 թվականներին ունենալու ենք տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք և իրավունք են տալու մեր երկրում կատարել երկարատև, ֆունդամենտալ ռեֆորմներ, որոնք ունեն երկար հորիզոն և ստեղծում են հաստատուն աճի հիմք: Բոլոր ճգնաժամերը գալիս են հորիզոնի կարճատևությունից. Արտակարգ իրավիճակների նախարարությունում մենք կարճատև մտածելու իրավունք ուղղակի չունենք: Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում, ինչպես ենք գնում, ամեն տարի ինչ խնդիր ենք դնում»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Hespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համարԹանկացել է եվրոն` փոխարժեքն այսօրԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմըԻշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը. ԱբրահամյանՆախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում«Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես ԻշխանյանԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվումԴիլիջանի ստեղծագործական տան շուրջ մտահոգություններ․ կոմպոզիտորները ահազանգում են հնարավոր վարձակալության մասինՓաշինյանի՝ ձկի մասին հայտարարությունը հարցեր է առաջացրել սննդամթերքի վերահսկողության շուրջՏնտեսական աճի կանխատեսումներ և աճող պարտք․ ծրագրում մտահոգիչ կետեր են նշվում5-րդ դարի խոնարհված եկեղեցին կրկին լցվել է աղոթքովՃանապարհների վիճակը՝ այս ժամի դրությամբՍամվել դպիր Գրիգորյանը՝ Վեհափառի շուրջ քննարկումների մասին. «Հավատքի հարցում չեզոքություն չի կարող լինել»Արայիկ Հարությունյան․ Ավարտեցի ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնումԴավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածունԻնչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն
Ամենադիտված