Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել է ՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Չինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին «Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլար Ավստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ 65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամին Փաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. Մարուքյան Հրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահը Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. Մարուքյան Թբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին 

Ինչպես է ազդում շախմատը երեխայի հուզական ինտելեկտի վրա. կպարզի աշխարհում առաջին գիտահետազոտական ինստիտուտը

Հայաստան

 Հայաստանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 70 տոկոսից ավելին դպրոցներում շախմատի դասավանդումը համարում են միանշանակ դրական երևույթ: Իսկ այդ առարկայի դասավանդումը դրականորեն է ազդում երեխաների վրա, եթե այն դասավանդող մասնագետը բարձր կարողությունների տեր է և ամբողջությամբ տիրապետում է մանկավարժական ու շախմատային տեխնոլոգիային:  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի հետազոտական ծրագրերի ղեկավար Վահան Սարգսյանը: Նրա խոսով` մինչ ինստիտուտի ստեղծումը կենտրոնի մակարդակով անցկացվել են ուսումնասիրություններ դպրոցականների վրա տարբեր ասպեկտներով շախմատ առարկայի ազդեցությունը գնահատելու ուղղությամբ: «Նախորդ տարիներին ուսումնասիրություն ենք կատարել ու փորձել ենք պարզել, թե ինչպիսին է շախմատի դասավանդումն ամբողջ հանրապետությունով մեկ: Էական տարբերություններ մայրաքաղաքի ու համայնքների միջև չկան: Մեկ այլ հետազոտություն էլ ուղղված էր հարցին, թե ինչպես է շախմատն ազդում հուզական ինտելեկտի վրա: Այսինքն` թե որքանով է շախմատն ազդում ինքնատիրապետման, ուրիշի հույզերը հասկանալու կարողության վրա: Պետք է ասել, որ էապես է ազդում, շախմատը նաև նպաստում է գիտելիքի խորքային յուրացման վրա: Այն թույլ է տալիս, որ երեխան ավելի խորքային սովորող, ավելի ռեֆլեքսիվ դառնա ու ամեն անգամ ինքն իրեն կարողանա հարց տալ, թե  ինչու է դա սովորում, դա իրեն ինչ կտա կամ ինքնուրույն դնել  կրթական նպատակներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Արդեն ինստիտուտի կարգավիճակում փորձելու են շրջանակները լայնացնել, մշակել դպրոցներում շախմատի դասավանդման նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ, ինչպես նաև վերապատրաստման ծրագիր մշակել ու Հայաստանում պատրաստել օտարազգի մասնագետների: Ցանկանում են միջազգային ամսագիր ստեղծել, որպեսզի ինստիտուտում պատրաստվող նյութերը հրապարակվեն անգլերենով ու հասանելի դառնան շախմատը դպրոցում ներդնել ցանկացող երկրների մասնագետներին: «Այս պահին մենք շատ հստակ արդեն սահմանել ենք, թե ինչ ուղղությամբ պետք է գնանք: Նախևառաջ, ուզում ենք ուսումնասիրել շախմատի ազդեցությունն այսպես կոչված 21-րդ դարի կոմպետենցիաների վրա` որոշումների կայացում, քննադատական մտածողություն, խնդիրներ լուծելու կարողություն: Մեր նպատակն է տարբեր մեթոդներով պարզել դպրոցում շախմատի դասավանդման ազդեցությունը այդ կոմպետենցիաների զարգացման վրա»,-նշեց Վահան Սարգսյանը:

Ծրագրի ղեկավարի խոսքով` հետազոտական հենքի վրա ձևակերպված տեխնոլոգիաներ են պետք` ուղղված դպրոցում շախմատը դասավանդելուն: «Մենք ունեինք շախմատի դպրոցներ, բայց դրանք հատուկ մասնագիտացված դպրոցներ են ու թիրախավորված են առավել տաղանդավոր երեխաներին: Հանրակրթության մեջ խնդիրը լրիվ ուրիշ է: Այստեղ նոր տեխնոլոգիաներ են պետք, ինչը պետք է հետազոտական հենքով արվի: Փորձ-սխալվելու ճանապարհը ոչ էթիկայի, ոչ տրամաբանության տեսանկյունից արդարացված չէ: Դրա համար այստեղ անհրաժեշտ են խորը ուսումնասիրություններ»,-ավելացրեց մասնագետը:

Բացի այդ, ըստ Վահան Սարգսյանի, անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներին: Ներկայում զուգահեռաբար աշխատում են ուսուցիչների պատրաստման օնլայն ծրագրի վրա, որ աշխարհի շատ երկրներում համակարգը ներդրվի և Հայաստանում ուսուցիչների պատրաստում իրականացվի:

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ (ՖԻԴԵ) Կիրսան Իլյումժինովը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ)
Ամենադիտված