«Ժողովուրդ»․ 35 մլն՝ միայն ռեստորանային քեֆերի համար
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Երեւանի քաղաքապետարանն այս տարի եւս պատրաստվում է շատ ճոխ գնումներ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել՝ միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ՝ հուշանվերների համար, 20 մլն դրամ՝ ավիատոմսերի համար:
Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը` 10 մլն դրամ արժեքով. այսինքն՝ մեքենաների համար քաղաքապետարանը ծախսելու է ավելի քան 41 հազար դոլար: Էլ չենք խոսում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի մյուս ճոխ գնումների մասին: Բայց նկատենք, որ քաղաքապետարանն իրեն այսպիսի շռայլություններ է թույլ տալիս այն դեպքում, երբ կառավարությունը գումար խնայելու համար օպտիմալացումներ է սկսել՝ կրճատելով պետական բյուջեի ծախսերը: Համաձայնեք` սիրուն չէ, մեղմ ասած»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը