Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել է ՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Չինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին «Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլար Ավստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ 65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամին Փաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. Մարուքյան Հրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահը Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. Մարուքյան Թբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին 

Ռուբեն Վարդանյանը լվանում է ձեռքերը.Կարապետյանը կորցրե՞լ է վերջին շանսը

Վերլուծական
Օրերս տարածվեց տեղեկություն, որ գործարար Ռուբեն Վարդանյանը շվեյցարական «Գլոբալ բլյու» ընկերության հետ Ռուսաստանում ներդնում է «տաքս ֆրի» համակարգ՝ զբոսաշրջիկներին ԱԱՀ վերադարձի համար: Դա բավական խոշոր ներդրում է Ռուսաստանում, որը ներկայում գտնվում է տնտեսական ոչ այնքան նպաստավոր իրավիճակում: Ռուբեն Վարդանյանի գործունեության կապակցությամբ տևական ժամանակ հնչեղ նորություններ չկան Հայաստանի ուղղությամբ: Իսկ սա արդեն որոշակի ցուցիչ է, որը ապրիլին ընդառաջ դառնում է անչափ ուշագրավ:
 
Ինչպես հիշում ենք, Ռուբեն Վարդանյանն առաջին ու միակ խոշոր գործարարը, բարերարն ու գործիչն էր, որը հրապարակավ, բաց տեքստով հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելը և նրա հաջողելը Հայաստանի «վերջին շանսն» է և «երկրորդ շանս չի լինելու»: Բացի այդ նա կարծիք էր հայտնել, որ Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում ստատուս-քվոյի լուրջ փոփոխություն է և առաջին քայլն է մոդելի ու էլիտայի փոփոխության ուղղությամբ: Ակնհայտ է, որ ինչ-որ բան այս ամիսների ընթացքում խանգարել է իրագործել Վարդանյանի նշած վերջին շանսը: Գուցե դա հենց ապրիլին ընդառաջ առկա անորոշություն մթնոլորտն է, որը վանում է դրսի ինվեստորներին: Սակայն, ինչպես երևում է ՝ վանում է նաև յուրայիններին:
 
Ռուբեն Վարդանյանի անունը այս ընթացքում հնչում էր Դիլիջանի միջագզային դպրոցի և Ավրորա հիմնադրամի համատեքստում: Ինչ խոսք, այս ամենը անուրանալի ներդրումներ են, թեև «Ավրորա» մրցանակաբաշխությունը արժանացավ որոշակի քննադատության և այն անվանեցին ոչ ավել, ոչ պակաս՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»: Հանրությունը նկատի ուներ, որ Վարդանյանը կարող էր այդ գումարը նվիրաբերել տեղի սովյալներին: Իհարկե սա անչափ նեղ մեկնաբանություն է՝ օրինակ, եթե հրեա գործարարները և բարեգործները ևս այդպես մտածեին, թերևս Հոլոքոստի պատմական փաստը մինչ օրս էլ մերժվեր առաջադեմ մարդկության կողմից:
 
Կարապետյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում Ռուբեն Վարդանյանը ակտիվ էր, իսկ այժմ նրա ներդրումները ուղղվում են այլ երկրների տնտեսությունների մեջ: Ինչո՞ւ: Գուցե պատճառը այն է, որ Վարդանյանը քաջատեղյակ է հայաստանյան տնտեսության իրական՝ չնկարված թվերին, իրական վիճակին, և բնականաբար լինելով առաջին հերթին գործարար, հանուն պաթոսի և կարապետյանական դրայվի չի պատրաստվում ռիսկի դիմել: Մյուս կողմից Վարդանյանը ի տարբերությունը Սամվել Կարապետյանի  «պարտավոր»  չէ ներդրումներ անել, քանի որ նա չի հանդիսանում վարչապետի ֆինանսական հենարանը կամ հենարաններից մեկը: Նա չի հրապարակայնացրել, բարձրաձայնել քաղաքական ամբիցիաների, հավակնությունների մասին, իր ազգականներին չի խցկել պառլամենտ կամ իշխանության այլ մարմիններ: Ոչ Վարդանյանը իշխանություններից, ոչ էլ իշխանությունները նրանից պահանջներ կարծես թե չունեն:
 
Այս առումով` իշխանության համար Վարդանյանն նույնիսկ պրոբլեմ է, եթե անգամ չունի քաղաքական ամբիցիաներ, մանավանդ, որ հասարակության և բիզնեսի ինտելեկտուալ խմբերը երես են թեքում իշխանություններից` համագործակցության դաշտ բացելով գործարարի հետ: Նրա նախագծերը կողմնորոշված են հենց մրցակցային միջավայրի ձևավորմանը, մի բան, որ անցած տարիներին հետևողականորեն ոչնչացվել է իշխանությունների կողմից: Պարզապես քանի դեռ Վարդանյանը չի հայտարարել իր քաղաքական հավակնությունների մասին, ըստ այդմ` «լեգիտիմացված» չեն նրա նկատմամբ իշխանությունների ճնշումները: Եվ վերջին ու թերևս ամենակարևոր պատճառր թե ինչու է հայ գործարարի կապիտալը դեգերում օտար ափերում: Կարեն Կարապետյանի կառավարությունը չհաջողեց, այսինքն ՝ ըստ Վարդանյանի վերջին շանսը ևս կորցված է: Արդյո՞ք սա նշանակում է , որ IDEA-ի հիմնադիրը ընդհանրապես լվանում է ձեռքերը, թե պարզապես թայմ աութ է վերցնում մինչ կավարտվեն Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ընթացող ներքաղաքական վերադասավորումները:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ)
Ամենադիտված