Անելու եմ ամեն ինչ, որ այս նախագիծը չիրականացվի․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում իր մտահոգություններն է ներկայացրել կառավարության նոր նախագծի վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ այս նախագծով ուղղակի հարված է հասցվում անապահով խավի գրպանին։
Ըստ այդ նախագծի՝ 18-ից 65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարագրերը։ Սա նշանակում է, որ օրինակ գյուղացին, ով վաճառում իր մթերքը՝ պետք է իր եկամուտը հայտարարագրի։ Կամ, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնածները, ովքեր իրենց ընտանիքների համար գումար են ուղարկում՝ պետք է նրանց ընտանիքի անդամները՝ կինը կամ երեխան հայտարարագրի այդ եկամուտը։ Բայց սա դեռ ամենը չէ, հայտարարագրելուց հետո, ըստ նախագծի, 23 տոկոսը այդ եկամտի պետք է ուղղվի պետական բյուջե։ Սա նշանակում է՝ եթե 100 դոլար են ուղարկել, ապա դրա 23 տոկոսը պետք է գնա պետական բյուջե։
«Ես իմ իրավասության շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որ այս նախագիծը չիրականացվի»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)