Միջազգային մակարդակով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
ՏեսանյութերՈստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների տևական բացատրական աշխատանքի արդյունքում՝ դեկտեմբերի 12-ին ինքնակամ բաժին է ներկայացել 2012 թվականից միջազգային մակարդակով հետախուզվող Գնել Խզարջյանը։ 42-ամյա Խզարջյանը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով՝ խափանման միջոցը կալանք։
Նա 6 տարի առաջ ապօրինի հրազենով կրակոցներ է արձակել մի տղամարդու ուղղությամբ՝ դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Խզարջյանը բաժին է ներկայացրել նաև ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան