Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել. 2 հոգի բերվել է ոստիկանություն
Տեսանյութեր
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը պահանջողների նախաձեռնած ակցիայի ընթացքում Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել նրանց և քաղաքացիների միջև:
Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների ուղղությամբ, այնուհետև տեղի է ունեցել հրմշտոց: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ:
Տեղում էին նաև ոստիկանները, նրանք պատ կազմեցին՝ հորդորելով ձեռնպահ մնալ բախումներից: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպի հետ կապված երկու անձ բերվել է ոստիկանության բաժին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)