Վաղվանից հնարավոր է աջ ղեկով մեքենաներ ներմուծել` ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով
Բլոգոսֆերա
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հարգելի քաղաքացիներ, վաղվանից՝ դեկտեմբերի 20-ից, կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաները՝ ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով:
Աջակողման ղեկային տեղաբաշխում ունեցող մեքենաները ՀՀ տարածք կարող եք ներմուծել մինչև 2019թ. մարտի 1 «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:
Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)