Էդիտը մահանում է 48 տարեկանում: Վատիկանն արգելում է «մեղսավոր» երգչուհու պաշտոնական հոգեհանգիստը, սակայն վերջին անգամ Էդիտին ճանապարհելու է գալիս 40 հազար մարդ: Էդիտի ամուսինը` Տեոֆանիսը մահանում է երգչուհու մահվանից 7 տարի անց:
Այսօր Էդիտ Պիաֆի ծննդյան օրն է (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԴեկտեմբերի 19-ին Փարիզում ծնվել է պատմության մեծագույն երգչուհիներից մեկը` Էդիտ Պիաֆը։
Ունենալով դժվար մանկություն՝ նա սկսել է գումար վաստակել փողոցային երգեցողությամբ, այնուհետեւ սկսել է երգել «Ժուան լը Պեն» կաբարեում:
1935թ-ին նրա տաղանդը նկատել է «Ժերնիս» կաբարեի տնօրեն Լուի Լեպլեն, նա սովորեցրել է Էդիտին աշխատել նվագակցողի հետ, ընտրել և բեմականացնել երգերը, բացատրել, թե ինչ մեծ նշանակություն ունեն արտիստի բեմական հագուստը, նրա ժեստերը, միմիկան, բեմական վարքը։ Հենց Լեպլեն գտավ Էդիտի համար Պիաֆ բեմական անունը, որը նշանակում է ճնճղուկ:
Պիաֆը համարվում է ֆրանսիական ճշմարիտ երաժշտության խորհրդանիշը:
Շանսոնյե Շառլ Ազնավուրի ու Էդիտ Պիաֆի կապի մասին շատ է խոսվում: Նշվում է, որ Ազնավուրը մոտ 8 տարի վայելել է Պիաֆի հովանավորությունը: Էդիտ Պիաֆն այն առաջին մարդկանցից էր, ովքեր փոքրամարմին երիտասարդ Ազնավուրի մեջ նկատում են իրական տաղանդը:
Ինքը՝ Ազնավուրը, պատմում է, որ ժամանակին բարդույթավորվել է իր նիհար կառուցվածքից ու մեծ քթից, իսկ Պիաֆը ազատել է նրան այդ բարդույթներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)