Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում 

Համաներման հակառակ կողմը. օրենքը ներել է նաև «չներվածներին»

Հասարակություն

Շուրջ մեկուկես ամիս առաջ համաներման մասին նախագիծը միաձայն ընդունվեց, բանտերը սկսեցին օրեցօր դատարկվել։ Սակայն այս հանգամանքը ոչ բոլորի կողմից միանշանակ ընդունվեց։ ԼՈւՐԵՐ․com ահազանգած քաղաքացին իր վրդովմունքն արտահայտեց համաներման օրենքի վերաբերյալ, որի «շնորհիվ» ազատ են արձակվում նույնիսկ ծանր հանցագործություն կատարածներն ու մարդկային կյանքեր խլածները: Ըստ նրա՝ մեղավորը օրենքը մշակողներն են, որոնք համաներման նախագիծը մշակելիս հաշվի չեն առել մահվան ելքով դեպքերը։ 

«Նախորդ օրը դատարանն ազատ է արձակել մեր ընտանիքին դժբախտություն բերած ավտոմեքենայի վարորդին։ 2017թ․ օգոստոսի 19-ին, Ստեփանավան-Ալավերդի ճանապարհին հանդիպակաց կողմից եկող վարորդի անփութության պատճառով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել են 9-ամյա աղջիկս՝ Սիրանուշ Վարդումյանը և սկեսրայրս՝ 58-ամյա Գագիկ Վարդումյանը։ Միայն տղայիս է միջին ծանրության վնաս պատճառվել։ Սկեսուրիս ոտքերն էին կոտրվել, իսկ իմ և ամուսնուս առողջությանը թեև ծանր վնաս է հասցվել, սակայն ոչ կյանքին վտանգ սպառնացող։ Վթարից մեկ շաբաթ հետո ծանր վնասվածքների հետևանքով մահացել էր նաև այդ վարորդի կինը, իսկ ինքը և որդին ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել»,- մեզ հետ զրույցում պատմեց Հերմինե Գասպարյանը:

Վերջինիս վրդովվեցրել է այն, որ թեև Առաջին ատյանի դատարանը դատել է 5 տարվա ազատազրկման, 7 մլն դրամ քաղհայցը բավարարվել է և բողոք ներկայացրել Վերաքննիչ դատարան, այնինչ, 2 օր առաջ տեղի ունեցած Վերաքննիչի դատի ժամանակ դատախազը հայատարարել է, որ «ընտանիքին դժբախտություն բերած վարորդը» ազատ է արձակվում համաներմամբ։ 

Այս օրերին սոցցանցերում հաճախ են անդրադառնում այս երևույթին։ Նման մտահոգություն է հայտնել նաև ֆեյսբուքի օգտատերերից մեկը, այս անգամ ևս խոսքը մահվան ելքով ավտովթարի մասին է․ «Չգիտեմ՝ ոնց անվանեմ էս երևույթը։ Կենտրոնի դատարանի շենքից բաց թողնվեց «մարդը», որը սպանել էր մի տարի երեք ամսական տղայիս (խոսքը սույն թվականի ապրիլի 23-ի վթարի մասին է)։ Հա, հա, սխալ չհասկացաք, ազատ է արձակվել էն «մարդը», որը լկտիաբար քշելով, խփել է մեր տաքսու մեքենային ու փախել, հանձնվել երկու օր հետո, երբ ամբողջ համացանցով մեկ տարածվել էր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, այն «մարդը», որը չի բարեհաճել նույնիսկ գա հիվանդանոց ու հետաքրքրվի՝ ոնց են տուժածները կամ գոնե ներողություն խնդրի, ինչը լիովին բնութագրում է նրա տականք լինելու փաստը: Ո՛չ, դատարանը, մեղադրողը կամ դատավորը ծախված չեն, ու էդ մարդիկ պատշաճ ձևով են կատարել իրենց պարտականությունները, որի համար շատ շնորհակալ եմ իրենցից։ Մեղավորը մեր օրենքներն են, որ նման արարքներին տալիս են շատ մեղմ պատիժ (եթե իհարկե տալիս են), մեղավորը մարդիկ են, որ համաներման նախագիծը մշակելիս մահվան ելքով դեպքերը հաշվի չեն առել։ Արդյունքում էլ ունենք էն, ինչ ունենք (շաբաթական մոտ 5-6 զոհ ճանապարհներին): Կկրծեմ բոլոր նման վիժվածքների կոկորդը կկրծեմ։  Փոքր երեխայի կյանքը, ցավոք, այդքան գին չունի, որ մեղավորը պատժվի...»,- նշում է 1,3 տարեկան երեխային կորցրած մայրը։

Նկատենք, որ երեկ, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով համաներմամբ ազատվածներին՝ նշեց, որ նրանց մեջ արդեն կրկնակի հանցագործություն կատարածներ կան։ Ազատվածների տվյալները կհրապարակվի հունվարին, երբ ամփոփված կլինի 2018թ.-ը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվել
Ամենադիտված