Զասը Հայաստան չի գա
Արտաքին Քաղաքական
Այս պահի դրությամբ, Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այց Հայաստանի Հանրապետություն՝ նախատեսված չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Այս պահի դրությամբ, Ստանիսլավ Զասի այց չի նախատեսվում»,-ասաց Աննա Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ փուլում են բանակցությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ, ԱԳՆ խոսնակն ասաց, որ հարցը դեռ վերջնական լուծում չի գտել:
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասն արդեն եղել է Տաջիկստանում, Ղազախստանում և Ղրղզստանում՝ ստանալով այդ երկրների ղեկավարների աջակցությունը: Նա պետք է այցելի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)