«Չիտո-Գրիտո»-ի BMW-ն պարեկները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք «Հայկական կոնյակ» մակնշմամբ 3 արտադրատեսակներում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտ Արմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը անակնկալ չէր, բայց այդ հարցը չենք քննարկել. Արմեն Խաչատրյան Հայաստանում փոփոխվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման կարգը Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար.Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի (տեսանյութ) ԱՍՀՆ․ Արցախցիների բնակապահովման ծրագրով արդեն 7743 ընտանիք հավաստագիր է ստացել Երևանը նոր փողոց կունենա՝ «COP17»․ Փաշինյան Բանավեճ` Փաշինյանի և լրագրողի միջև. ֆեյքերը հարձակվում են ինձ վրա 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող շինարարական ընկերությունները պետք է փակվեն. Փաշինյան Արաղչի․ ԱՄՆ-ն հետախուզական սխալ հաշվարկներ է արել, իսկ Հորմուզի նեղուցի հարցում կրկին սխալվում է 

Ուշագրավ փոփոխություններ խոշոր հարկ վճարողների շարքում

Քաղաքական

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2018թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում մի շարք ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրապարակված ցանկի համեմատ:

Այսպիսով՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն նախորդ տարվա համեմատ աննախադեպ աճ է գրանցել՝ 161-րդ հորիզոնականից անցնելով 17-րդին: Հատկանշական է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամն» առավել հայտնի է «Վալլեքս» անվանմամբ. սրա մեջ մտնում են Լոռու մարզի Ալավերդի քաղաքում գործող պղնձաձուլական գործարանն ու պղնձի հանքը: Ի դեպ՝ ամիսներ առաջ Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց իր գործունեությունը ծանր հարկերի և ՎՏԲ բանկի առջև ունեցած վարկային պարտավորությունների պատճառով և, փաստացի, 600-ից ավել քաղաքացիներ դարձան գործազուրկ: 

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն ևս աննախադեպ տեղաշարժ է կատարել՝ 37-ից անցնելով 12-րդի և այս տարի վճարել է 7 մլրդ 846 մլն 654 հազար դրամի հարկ: Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ն կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին ուղղված՝ իր գործունեության շրջանակներում հանցավոր սխեմա է հայտնաբերել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ում, որից հետո ընկերության տնօրենին պարտավորեցրին չվճարված 7 մլն դոլարը  որոշակի ժամկետում փոխանցել պետբյուջե:

Առավել ուշագրավ է նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Հոլդինգ»-ի անդրդվելիությունը, քանի որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, այն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և պետական բյուջե է վճարել 13 մլրդ 966 մլն 8 հազար դրամի չափով հարկ։ Սակայն, սա արվում է  այն դեպքում, երբ այս տարվա մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր իրականացրել «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ տարածքում և միլիոնների շարաշահումներ էր հայտնաբերել: Այս ամենը տարօրինակ է այնքանով, որ ստացվում է «Ալեքս հոլդինգի» հարկային սխեման կա՛մ նախորդ տարի ուռճացված է եղել, կա՛մ էլ այս տարի ավել հարկ չի վճարել՝ ի հեճուկս հայտնաբերված չարաշահումների:

Հաջորդը բենզինի ներկրմամբ զբաղվող «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշն» ընկերությունն է, որը  նախորդ տարվա 7-րդ հորիզոնականից անցել է 5-րդ հորիզոնականը՝ վճարելով 13 մլրդ 175 մլն 854 հազար դրամ հարկ: Իսկ բենզինի մյուս խոշոր ներկրող «Ֆլեշ» ՍՊԸ-ն զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, որը վճարել է 8 մլրդ 674 մլն 592 հազար դրամի հարկ: Ի դեպ, նախորդ տարի «Ֆլեշը» եղել է 10-րդ հորիզոնականում՝ վճարելով ավելի շատ հարկ, քան այս տարի:

Մյուս՝ ոչ պակաս ուշագրավ փոփոխությունները տեղի են ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության հետ՝ 5-րդ հորիզոնականից անցնելով 1-ին հորիզոնականի և վճարելով 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամի հարկեր եւ տուրքեր: «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» 17-րդ հորիզոնականից անցել է 16-րդը՝ վճարելով 5 մլրդ 513 մլն 836 հազար դրամ հարկեր և տուրքեր:

Նշենք, որ ընդհանուր հաշվով 1000 խոշոր հարկատուներն առաջին ինն ամիսներին պետական բյուջե են մուտքագրել 672 մլրդ 132 մլն 118 հազար դրամի հարկ:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Չիտո-Գրիտո»-ի BMW-ն պարեկները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածքՄարոկկոն քննարկում է Իսպանիայի հետ արտահանձնման մասին համաձայնագրի կասեցումը«Հայկական կոնյակ» մակնշմամբ 3 արտադրատեսակներում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտԱրմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը անակնկալ չէր, բայց այդ հարցը չենք քննարկել. Արմեն Խաչատրյան Հայաստանում փոփոխվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման կարգը Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար «Պատասխանն անխուսափելի է». Արևմուտքում արձագանքել են Պուտինի նախազգուշացմանըԱլեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար.Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի (տեսանյութ) ԱՍՀՆ․ Արցախցիների բնակապահովման ծրագրով արդեն 7743 ընտանիք հավաստագիր է ստացելԵրևանը նոր փողոց կունենա՝ «COP17»․ Փաշինյան Բանավեճ` Փաշինյանի և լրագրողի միջև. ֆեյքերը հարձակվում են ինձ վրա2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող շինարարական ընկերությունները պետք է փակվեն. Փաշինյան Արաղչի․ ԱՄՆ-ն հետախուզական սխալ հաշվարկներ է արել, իսկ Հորմուզի նեղուցի հարցում կրկին սխալվում էԻնչու է Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հեռացրել աշխատանքից (տեսանյութ)Հայ շախմատիստները առաջատարներ են շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Իրանի ԱԳ նախարարը նշել է՝ ինչու է ԱՄՆ-ը հաճախ սխալ հաշվարկներ անումՌուսաստանն Ուկրաինային է հանձնել 261 զոհված զինծառայողի մարմինԱնհատական պատասխանատվություն կլինի. վարչապետը՝ բանակում մահերի մասին Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվՈրոշել եմ. ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքի մասինԾանոթության առաջարկի մերժումը աղջիկների կողմից ավարտվել է տաքսու հետապնդմամբ և կրակոցներովԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Փաշինյան․ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության որոշումը ես եմ կայացրելՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց (տեսանյութ) Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան Զելենսկին որոշել է փոխել Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը ԼեհաստանումԳևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը Եվրամիության այրված տարածքների մակերեսը գերազանցել է կես միլիոն հեկտարըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ Կալիֆոռնիայում տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրաԻսպանիայում դիտվել է Արեգակի ամբողջական խավարումՀայկական ծիրանը՝ 21 երկրի շուկայում, ծաղիկը՝ 26․ 2026 թ.-ի հուլիսի արտահանման նոր տվյալները Փաշինյան․ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն էՃապոնիայի վարչապետը հայտարարություն է արել ռուսական կղզու վերաբերյալՍկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարՓաշինյան․ Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է ԱԽ քարտուղարի կարգավիճակով մասնակցում կառավարության նիստինՊՆ զորամասերից մեկում զինծառայողի դին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԱՄՆ-ում 533 միլիոն դոլար ստացած գործարանը Ուկրաինայի համար ոչ մի փամփուշտ չի արտադրել9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան«Խնդրում ենք չվստահել նման էջերին». Վարդան Ղուկասյանի անունից տարածվող լուրերը սուտ ենԿառավարությունը ևս 3 ամսով երկարաձգել է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունըԶելենսկին խոսել է Թրամփի մասնակցությամբ նոր խաղաղության առաջարկի մասինՆԱՏՕ-ի երկիրը կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի սահմանի մոտAP. ԱՄՆ-ում գրեթե 16 տարվա ընթացքում առաջին անգամ նույն օրը նախատեսված է երեք մահապատիժՓաշինյան․ 8 տարի խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց որևէ ծրագիր չի աշխատում
Ամենադիտված