Անակնկալ գյումրեցիներին. հացը թանկացել է
Հայաստան
Առավոտվանից գյումրեցիներն ահազանգում են, որ քաղաքի խանութներում հացը թանկացել է: Քաղաքացիներն անակնկալի են եկել. նախկին գնի համեմատ 20 դրամի տարբերություն է նկատվում: Շրջայց կատարեցինք քաղաքի մի շարք խանութներով: Գրում է Hraparak.am-ը
Պարզվեց՝ ընդամենը մի քանի խանութ էր, որտեղ դեռևս նախկին գինն էր եւ չէին հասցրել պիտակները փոխել: Խանութների աշխատակիցների խոսքերով՝ իրենք էլ են անակնկալի եկել, երբ առավոտյան հացը ստացել են նոր գնով: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ փռերի տերերը պնդում են, որ այլ ելք չունեն, իրենց բիզնեսը տուժում է, քանի որ ալյուրը թանկացել է:
Ի դեպ, նշենք, որ դեռ ամիսներ առաջ 10-20 դրամով հացն էժանացել էր:
Ուշագրավ է, որ երեկ հացի գնի հետ կապված որևիցե խոսակցություն խանութի վաճառողների եւ գնորդների միջև չի էլ եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)