ՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց (տեսանյութ) Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան Գևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ Իսպանիայում դիտվել է Արեգակի ամբողջական խավարում Հայկական ծիրանը՝ 21 երկրի շուկայում, ծաղիկը՝ 26․ 2026 թ.-ի հուլիսի արտահանման նոր տվյալները Փաշինյան․ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն է Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Փաշինյան․ Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է ԱԽ քարտուղարի կարգավիճակով մասնակցում կառավարության նիստին 

Ռազմավարական որոշումները կայացրեք համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում. Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի խոսքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հարգելի՛ պարոն Փաշինյան,

այսօր Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են իրականացրել և իրենց արդարացի ձայնը բարձրացրել՝ ի նշան կառավարության այն որոշման, որով լուծարում կամ կրճատում եք որոշ նախարարությունների աշխատակազմերը:

Այս գործադուլն առաջինն է, որն ուղղված է Ձեր ղեկավարած կառավարության որոշման դեմ և առաջին զանգվածային բողոքն է ուղղված Ձեզ՝ մի մարդու, ով միշտ կրկնել է` «ընդունում է ժողովրդի կողմից առաջադրված արդարացի խաղի կանոնները»:

Պարո՛ն վարչապետի պաշտոնակատար,

մենք բոլորս, Ձեր հետ միասին, մերժել ենք ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև աղքատությունը, գործազրկությունը, սոցիալական անարդարությունը, դատական, իրավական կամայականությունները, կուսակցականացված ոչ պրոֆեսիոնալ կադրերի առաջմղումը և այլ արատավոր երևույթներ:

Դուք կարծում եք՝ սա՞ է այն ճանապարհը, որով պետք է «Նոր Հայաստանը» տարբերվի հին և նեխած արժեքային համակարգից և դառնա այն երկիրը, որն իր երազում ուներ յուրաքանչյուր հայ և Ձեզ իշխանության բերած մի ամբողջ ժողովուրդ:

Դուք կարծում եք՝ այդպե՞ս պետք է նվազեցնել աղքատության ցուցանիշը, կասեցնել արտագաղթն ու լուծել գործազրկության լրջագույն խնդիրը:

Իհարկե, հասկանում ենք, որ երկար տարիների կուտակված խնդիրները մի քանի ամսվա ընթացքում անհնար է լուծել, բայց գոնե դրանց լուծման ճիշտ ռազմավարությունն արդեն տեսանելի պետք է լիներ, ինչը, ցավոք սրտի, դեռ չի նշմարվում:

Ավելորդ չեմ համարում անդրադառնալ այն նախարարությունների փակմանը, որոնց մասին խոսվում է: Հայաստանի նման բազմադարյա մշակույթ ունեցող երկրում կրճատել Մշակույթի նախարարությունը՝ նույնն է, ինչ նվազեցնել մեր մշակույթի դերն ու նշանակությունը համաշխարհային մշակութային հարստության մեջ:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը՝ այն պետք է ոչ թե լուծարել, այլ խիստ անհրաժեշտ է առավել ընդլայնել և խորացնել մեր փոխհարաբերությունները, տարվող աշխատանքները սփյուռքի՝ հատկապես նոր սերնդի ներկայացուցիչների հետ, քանի որ գաղտնիք չէ՝ կա վտանգ, որ նրանք կարող են կտրել Հայաստանի հետ կապն ու նույնականացումը հայ էթնոսի հետ:

Հարգելի՛ պարոն Փաշինյան,

ես կարծում եմ՝ նման ռազմավարական նշանակության որոշումները, որոնք կապված են հայերի ազգային և մշակութային արժեքների և Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության հետ՝ պետք է կայացվեն համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում, ինչը և Դուք հռչակել եք առաջնահերթություն Ձեր քաղաքական օրակարգում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց (տեսանյութ) Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան Զելենսկին որոշել է փոխել Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը ԼեհաստանումԳևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը Եվրամիության այրված տարածքների մակերեսը գերազանցել է կես միլիոն հեկտարըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ Կալիֆոռնիայում տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրաԻսպանիայում դիտվել է Արեգակի ամբողջական խավարումՀայկական ծիրանը՝ 21 երկրի շուկայում, ծաղիկը՝ 26․ 2026 թ.-ի հուլիսի արտահանման նոր տվյալները Փաշինյան․ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն էՃապոնիայի վարչապետը հայտարարություն է արել ռուսական կղզու վերաբերյալՍկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարՓաշինյան․ Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է ԱԽ քարտուղարի կարգավիճակով մասնակցում կառավարության նիստինՊՆ զորամասերից մեկում զինծառայողի դին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԱՄՆ-ում 533 միլիոն դոլար ստացած գործարանը Ուկրաինայի համար ոչ մի փամփուշտ չի արտադրել9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան«Խնդրում ենք չվստահել նման էջերին». Վարդան Ղուկասյանի անունից տարածվող լուրերը սուտ ենԿառավարությունը ևս 3 ամսով երկարաձգել է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունըԶելենսկին խոսել է Թրամփի մասնակցությամբ նոր խաղաղության առաջարկի մասինՆԱՏՕ-ի երկիրը կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի սահմանի մոտAP. ԱՄՆ-ում գրեթե 16 տարվա ընթացքում առաջին անգամ նույն օրը նախատեսված է երեք մահապատիժՓաշինյան․ 8 տարի խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց որևէ ծրագիր չի աշխատումԽոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությունը կրկին արտոնություն է ստացել կառավարությունիցԷդուարդ Հակոբյանը վերանշանակվել է ՊԵԿ նախագահի պաշտոնում COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15 000 մարդ է գալու. ՓաշինյանԳրոսսին ասել է, որ ՄԱԿ-ը «դանդաղ մահանում է»Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի Արսեն Բաբայան․ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կարող է կալանքի միջնորդություն ներկայացվելՓաշինյան․ COP17-ը Հայաստանի համար նաև զբոսաշրջային մեծ հնարավորություն էԹրամփը հավանություն է տվել կոնգրեսական Լունայի վերընտրությանը Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԷդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվենԱլիևի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի լռությունը մտահոգիչ է. ադրբեջանագետՕգոստոսի 13-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7743 ընտանիքՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըՊուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. բժիշկներն արձանագրել են վարորդներից մեկի մահըԱդրբեջանը փորձում է Հայաստանին էներգետիկ ծուղակի մեջ գցել․ փորձագետՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի կառավարման կետի հարվածի մասինԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԽոր Վիրապի ճանապարհին 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավորԱբրահամյան․ TRIPP-ը Թեհրանում ընկալվում է ոչ թե որպես տնտեսական, այլ քաղաքական նախագիծԵրևանում հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,9 տոկոսով«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են
Ամենադիտված