Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին Microsoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչում Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը 0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը «Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլար 

Սպիտակը վառ վկայություն է, որ մարդկությունը միասին կարող է ստեղծել առաջադեմը. Սերժ Թանկյան

Այլ
Ամերիկահայ ռոք երգիչ, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտության և փոփ-մշակույթի ասպարեզում հեղինակավոր «Rolling Stone» ամսագրին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանին և «Սպիտակ» ֆիլմին: Լրագրողը Թանկյանին հարցրել է, թե արդյոք նա որևէ կապ ունեցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետ։ Երաժիշտը պատասխանել է, որ իր կինը փրկվել է երկրաշարժից:
 
«Այն պահին, երբ դա տեղի ունեցավ, նա դպրոցում էր, և, բարեբախտաբար, նրանց շենքը չէր փլվել: Նրանք շատ մոտ էին էպիկենտրոնին: Երկրաշարժի տարիները Հայաստանի համար ամենամութն էին և հուզական` առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի՝ գումարած սառը ձմեռները:
 
Կինս ինձ պատմել է, թե ինչպես են նրանք կրակ արել դպրոցում, որպեսզի պարզապես տաքանան: Երկրաշարժից անմիջապես հետո սկսվեց թալանը և դիակապտությունը, հանցագործության մակարդակն աճեց: Մարդիկ ասում էին. «Գրողը տանի, մենք հենց նոր իմացանք, որ 20 րոպեից մենք ջուր կունենանք» և վազում էին տուն: Նրանք պետք է իմանային, թե ինչպես միացնեն մարտկոցները՝ հեռուստացույցով ինչ-որ բան դիտելու համար, քանի որ էլեկտրականություն չկար: Իմ կնոջ սերունդը բացառիկ է: Նա կարող է անել ամեն ինչ»,- ասել է Թանկյանը:
 
Նրա խոսքով`ինքը այդ ժամանակ Միացյալ Նահանգներում էր, և հիշում է, թե ինչպես էր տնից–տուն անցնում՝ փորձելով Հայաստանի համար միջոցներ հավաքել:
 
«Եթե գնաք Սպիտակ՝ երկրաշարժի էպիկենտրոն, դուք կտեսնեք, թե այն որքան յուրահատուկ է. ամեն հատված, ամեն մի փողոց ճարտարապետությամբ լրիվ տարբեր են իրարից, քանի որ մեկը կառուցում են ամերիկացիները, մեկը`շվեդները, երրորդը՝ իտալացիները եւ գերմանացիները: Սպիտակը վառ վկայություն է, որ մարդկությունը միասին կարող է ստեղծել անհրաժեշտ, լավ, առաջադեմ մի բան»,- նշել է Թանկյանը:
 
Երաժիշտը հարցազրույցի ընթացքում հիշել է նաև այդ դրվագը, երբ հանդիպել էր մի ընտանիքի հետ, որի հոսանքը միացվում էր օրական միայն մեկ կամ երկու ժամով.
 
«Դա մեր ընկեր Մարիամ Մովսիսյանի ընտանիքն էր: Եվ նա «թույն» տատիկ ուներ: Ընկերս՝ Թոնին մրսել էր, իսկ նա նրան ասաց. «Ոչ, պետք է խմես այս օղուց եւ թեյից մի քիչ, որպեսզի լավանաս»»,- պատմում է Թանկյանը:
 
Պատմելով իր հետագա ծրագրեի մասին, ամերիկահայ երաժիշտը հայտնեց, որ ինքը ֆիլմերի համար ունի մի քանի այլ ստեղծագործություններ:
 
«Ես նաև երկու վավերագրական ֆիլմի ռեժիսոր եմ: Դրանցից մեկը «I Am Not Alone» հայկական հեղափոխության մասին է: Ես հանդիպեցի վարչապետին եւ ասացի. «Մենք դրա մասին պետք է ֆիլմ նկարենք: Ոչ ոք չի հավատա, որ կոռումպացված ռեժիմը փոխարինվեց ժողովրդավարականով 40 օրվա ընթացքում՝ առանց արյան կաթիլի: Ոչ ոք չի հավատա դրան»: Ես երաժշտություն կգրեմ այդ ֆիլմի համար: Մենք նաեւ նկարահանում ենք երաժշտական վավերագրական ֆիլմ «Truth to Power» աշխատանքային վերնագրով: Դա այն մասին է, թե արդյոք երաժշտությունը կարո՞ղ է փոխել աշխարհը»,- եզրափակել է Թանկյանը:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմ
Ամենադիտված