Եգիպտացի երգիչը Լոնդոնի կենտրոնական հրապարակում կատարել է «Նազանի» երգը (տեսանյութ)
ՏեսանյութերԵգիպտացի երգիչ Համզա Նեմիրան Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում երգել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը:
Alaraby TV արաբական հեռուստաալիքում, որը հեռարձակվում է Լոնդոնում, նա ունի սեփական Remix հաղորդումը, որտեղ նա ներկայացնում է մի շարք արաբական երկրների տարբեր ֆոլկլորային երգացանկերից ընտրված երգերի կարևորությունը:
Սակայն այս անգամ, նա փոփոխված տարբերակով երգում է հայկական երգ:
Տեսանյութում Նեմիրան ճանապարհորդում է երկրով մեկ և պատմում իր ամենատարածված երգի մասին:
Համզան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Թրաֆալգարյան հրապարակում իր կատարմամբ «Նազանի» երգը, որը վերնագրել է հետևյալ կերպ. «Հայկական ֆոլկլորի «Նազանի»-ն remix տարբերակով»:
Համզա Նեմիրան եգիպտացի երգիչ, երգահան է, ով «Ֆեյսբուք»-ում ունի ավելի քան 5.5 մլն հետևորդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)