Գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի կհասցվի․ Էդուարդ Աղաջանյան (լուսանկարներ)
Լուսանկարներ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։
Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարտ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։
Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել ստորև ներկայացված նկարում արտացոլված փականային համակարգի ներդրման միջոցով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվեն Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)