Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի 

«168 ժամ». ՔՊ-ականների «մեսիջը» Արամ Ա.-ին

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Հրաչյա Հակոբյանը 2018թ. օգոստոսին մի քանի օրով այցելել էին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Այնտեղ նրանք մոտ երեք տասնյակ հանդիպումներ էին ունեցել հայկական եւ լիբանանյան կուսակցությունների առաջնորդների, հայ պատգամավորների, Բեյրութի մարզպետի, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամների, հայ եւ լիբանանցի գործարարների, Լիբանանի նախագահի գլխավոր խորհրդականի, ինչպես նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների՝ նրանք Բեյրութում քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության, ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր: Իսկ հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այց ունեցավ Բեյրութ՝ մասնակցելու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին։

Ըստ լիբանանյան մեր աղբյուրների՝ իրականում երկօրյա այցի բուն նպատակը Կաթողիկոսի ձեռնադրման հետ կապված այցելությունն էր, պաշտոնական այց չէր, պարզապես Լիբանանի իշխանությունները հաշվի առնելով ՀՀ-ից բարձրաստիճան պաշտոնյայի՝ վարչապետի աշխատանքային այցը, որոշ հանդիպումներ կազմակերպեցին Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ։ Ալեն Սիմոնյանը եւս ընդգրկված էր վարչապետի պատվիրակության կազմում։ Բեյրության մեր հավաստի աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Սիմոնյանը, Լ. Նազարյանը եւ Փաշինյանի աներձագ Հ. Հակոբյանն այցի ընթացքում կոնկրետ «մեսիջ» են հասցրել Կաթողիկոսին՝ փորձելով մի հարցի շուրջ շոշափել նրա տրամադրությունները։ Հաշվի առնելով Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի դեմ մի խումբ քաղաքացիների, այդ թվում՝ որոշ հոգեւորականների կողմից կազմակերպվող եւ ծավալվող բողոքի ակցիաները, որով պահանջում են նրա հրաժարականը, ՀՀ-ից երեք պատգամավորները Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին առաջարկել են գալ եւ փոխարինել Գարեգին Երկրորդին։

Այսինքն՝ «հեղափոխություն» իրականացնել նաեւ եկեղեցում։ Թերեւս, այս «թավշյա» իշխանությունների նման հեռահար մտադրությամբ էր պայմանավորված ոստիկանության անգործությունը Գարեգին Երկրորդի եւ Եկեղեցու դեմ կատարվող ագրեսիվ բողոքի ակցիաների ընթացքում։ Ոստիկանությունը, ինչպես հիշում եք, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ նույնիսկ որեւէ քայլ չկատարեց նաեւ այն ժամանակ, երբ Մայր Աթոռի շենք մտած մի խումբ քաղաքացիներ այն վերածել էին ճաշարանի… Ավելին, լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչո՞ւ նրանց դուրս չեն բերում Մայր Աթոռի շենքից, որտեղ պատրաստվում էին վրաններ տեղադրել եւ գիշերել, ոստիկանությունից պատասխանել էին՝ «Վրանով հավաք անցկացնելը հավաքների ազատության իրավունքի իրացման օրենքով չարգելված եղանակ է, ուստի ոստիկանությունը վրան տեղադրելու հիմքով հավաքի իրավունքի միջամտություն չի դրսեւորելու»։ Ինչեւէ, «168 Ժամի» նույն աղբյուրների հավաստմամբ՝ Արամ Ա Կաթողիկոսը մերժել է Փաշինյանի «ուղերձ»-առաջարկը։

Ըստ նույն աղբյուրների՝ այդ մասին Փաշինյանը հետագայում Բեյրութում նաեւ անձամբ է զրուցել Կաթողիկոսի հետ։ Երեկ մենք այս մասին փորձեցինք զրուցել Ա. Սիմոնյանի, Լ. Նազարյանի եւ Հ. Հակոբյանի հետ։ Ա. Սիմոնյանի հետ շնչուղիների վիրահատության պատճառով չկարողացանք խոսել, Լ. Նազարյանն անընդհատ խուսափում էր հարցից, իսկ Հ. Հակոբյանն ասաց հետեւյալը. «Այդպիսի ուղերձ չի փոխանցվել, համենայնդեպս, այդ ժամանակ, երբ մենք երեքս հանդիպում ենք ունեցել Արամ Առաջինի հետ, ընդհանուր առմամբ եկեղեցու շուրջ այդ օրերին ծավալվող խժդժությունների շուրջ խոսվել է, բայց գալ էստեղ՝ փոխարինելու Կաթողիկոսին… նման զրույց չի եղել»։

Հարցին՝ արդյոք եղե՞լ է խնդրանք կամ հորդոր, որպեսզի նա գա Հայաստան՝ հոգեւոր դասի հետ հանդիպի, խաղաղեցնի նրանց, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Իրականում Բեյրութ կատարած մեր այցից անցել է ութ ամիս, եւ ես կդժվարանամ մանրամասնորեն հիշել այդ հանդիպման քննարկումներից»։

Նշենք, որ մեր այս տեղեկատվությունը ճշտեցինք բեյրության բազմաթիվ աղբյուրներից, եւ ի զարմանս մեզ, պարզվեց՝ առանձնապես նոր բան չէ, եւ բոլոր մեր զրուցակիցները գիտեին Արամ Ա Կաթողիկոսին Փաշինյանից «տարված» այդ «մեսիջի» մասին։ Ըստ մեր զրուցակիցներից մեկի՝ Կաթողիկոսի մերժումը Փաշինյանին դուր չի եկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Ամենադիտված