Փողոցում հայտնված նորածինը. Լեոնել Մեսսիին սպառնացել են սպանել (տեսանյութ) Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը մոտենում է «ճակատագրական ավարտին» Կոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարել ԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արել Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով 

Նախատեսում ենք տնտեսության լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները. վարչապետ

Քաղաքական

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը հանձնաժողովի անունից ողջունել է ՀՀ վարչապետին Գերմանիայում և նշել. «Շնորհավորում ենք Ձեզ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի և հստակ մանդատի կապակցությամբ, որը Ձեզ տվել է Հայաստանի ժողովուրդը: Մենք ողջունում ենք բարեփոխումների Ձեր ծրագիրը:

Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան: Այսօր ստորագրելու ենք Մտադրությունների մասին հուշագիր, որը հենց վերաբերում է Հայաստանի առաջնահերթություններից մեկին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

Հայաստանը նաև շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է և’ Եվրոպական միությանը, և’ Եվրասիական տնտեսական միությանը: Դա բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը»:

Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար` վարչապետ Փաշինյանը կարևորել է գերմանական տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ներկայացրել Հայաստանի տնտեսական օրակարգը: «Մեր առաջիկա օրակարգի կարևոր հատվածը հենց տնտեսությանն է վերաբերում, որովհետև քաղաքական փոփոխությունները տնտեսական փոփոխությունների հնարավորություններ են ստեղծել: Մենք ցանկանում ենք Հայաստանի տնտեսության կառուցվածքում լուրջ փոփոխություններ անել. նախատեսում ենք հանքարդյունաբերության ոլորտում մեր չափանիշները բարձրացնել և տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչություն ունեցող ոլորտները` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա, ջրամբարաշինություն, սննդի վերամշակում, տեքստիլ և թեթև արդյունաբերություն, գինեգործություն և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` այսօր Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ ներդրումներ իրականացնելու ցանկության դեպքում որևէ խոչընդոտ լինի, և չկա սեփականության վերաբաշխման որևէ օրինակ. քաղաքական փոփոխություններից հետո սրանք տնտեսական ամենակարևոր արձանագրումներն են: «Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված և պաշտպանված է: Մեր ուղերձը հետևյալն է` դուք ազատված եք բոլոր հնարավոր կոռուպցիոն պարտավորություններից, որ եղել են նախկինում: Բոլոր ներդրողների նկատմամբ ունենք նույն վերաբերմունքը և ասում ենք` եկեք Հայաստան, ներդրումներ արեք, հարստացեք և հարստացրեք», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Քննարկվել են տարբեր` այդ թվում նաև ՏՏ, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, աղբահանության, փոխադրումների բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:

Գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ վերջին շրջանում հաճախ այցելել են Հայաստան և կարող են արձանագրել` մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները դրական մթնոլորտ են ձևավորել Հայաստանի շուրջ. բարձրացել է ՀՀ ներդրումային գրավչությունը, մեծացել է օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածությունը երկրում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծվող հնարավորությունների նկատմամբ:

Համագործակցության հնարավորությունների շուրջ մտքերի փոխանակության ամփոփման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումներ ծավալել և գերմանական տնտեսական պատվիրակության` ապրիլին կայանալիք այցից առաջ ուրվագծել կոնկրետ ուղղություններ և ծրագրեր, որոնց շուրջ արդեն Հայաստանում առարկայական քննարկում կլինի:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր` տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան և գերմանական բիզնես ասոցիացիաների միջև համագործակցության վերաբերյալ: Այն ստորագրել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը: Հուշագրով նախատեսվում է խորացնել ՏՏ բնագավառում փոխգործակցությունը, սերտացնել ոլորտի ընկերությունների միջև կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր: Փաստաթղթի համաձայն` կողմերը կհամագործակցեն նաև Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում:

Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցում հայտնված նորածինը. Լեոնել Մեսսիին սպառնացել են սպանել (տեսանյութ) Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը մոտենում է «ճակատագրական ավարտին» Wildberries-ի պահեստներին հարվածները կարող են Կրեմլին բարդ ընտրության առաջ կանգնեցնել․ ReutersԿոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարելԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան McDonald's-ի և մյուս արագ սննդի ցանցերի զեղչերն այլևս չեն գրավում հաճախորդներինՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՈւկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԲելգորոդինԿարմիր ծովում և Օմանի ծոցում նավերի վրա հարձակումներ են եղել․ երեք մարդ զոհվել էՎիկտորյա Բոնյան ցույց է տվել իր աճեցրած թեյի սունկըՊակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել էԿայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արելՆովոսիբիրսկի օդանավակայանում նկատել են Պուտինի ինքնաթիռըԲժիշկը նշել է՝ երբ է ուտելուց հետո ստամոքսի ծանրությունը նորմալԿոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը«Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով«Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ ՂամբարյանՀավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարինԹրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի»Բժիշկը նշել է՝ ովքեր պետք է խուսափեն չրերիցՄահացել է «հունիսի 31» ֆիլմի աստղ և խորհրդային դերասանուհի Նատալյա Տրուբնիկովան 44-օրյա պատերազմում անհետ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում աղջիկ է ծնվելԵրևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից Հայաստանը քննարկում է Իրանից և Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունըԶելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներովՀայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4%Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-իԱտրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՄարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենքԹոշակառուն փորձել է ազատվել ժառանգություն մնացած զենքից և հայտնվել հետաքննության տակՌուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասինՍննդաբանը նշել է սրտի համար ամենաօգտակար ձկնատեսակներըԽանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնումԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղելԿռացա, ադյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Ի՞նչ աշխատանք է կատարում Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունումՌուբինյանը՝ Խաչատրյանին. «29,743 քառ. կմ թիվը հենց ձեզնից ենք վերցրել»Radio Caroline-ի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Չարլզ III-ի մահվան մասին լուրը և փախել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվել են․ «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները ձերբակալվել ենԿատարի ԱԳՆ-ը հայտարարել է Հորմուզի շուրջ Օման-Իրան բանակցություններում շրջադարձային պահի մասին Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասին
Ամենադիտված