Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով «Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ Ղամբարյան Հավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարին Թրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի» Մահացել է «հունիսի 31» ֆիլմի աստղ և խորհրդային դերասանուհի Նատալյա Տրուբնիկովան 44-օրյա պատերազմում անհետ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում աղջիկ է ծնվել Երևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից Զելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներով Հայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4% 

Էրդողան-Պուտին հանդիպում. ինչո՞ւ է ՌԴ նախագահը հիշատակել 1998թ. թուրք- սիրիական Ադանայի համաձայնագիրը

Մոսկվայում հունվարի 23-ին հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռ.Թ. Էրդողանը և Վ.Պուտինը: Սա երկու երկրների նախագահների 2019թ առաջին հանդիպումն էր: Հանդիպման քննարկումների հիմնական թեման եղել է Սիրիայի հարցը, ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այդ երկրում ստեղծված իրավիճակը, Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը, Իդլիբում իրավիճակը: Հանդիպման ուշագրավ կողմերից այն է, որ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն անդրադարձել է նաև 1998թ. Թուրքիայի և Սիրիայի միջև ստորագրված Ադանայի համաձայնագրին, ինչը քննարկումների տեղիք է տվել Թուրքիայի քաղաքական օրակարգում:

Չնայած, որ հանդիպմանը օրակարգային թեման Սիրիան է եղել, այնուամենայնիվ նախագահները քննարկել են նաև թուրք-ռուսական հարաբերություններին  ու  տարբեր ոլորտներում համագործակցությանը, «Թուրքական գազատարին» վերաբերող հարցեր: 

Մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանի հիմնական հայտարարությունները՝ 

ԹՀ նախագահը մասնավորապես անդրադարձել է Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնություններին՝ նշելով, որ 2 երկրները համատեղ աշխատելու են 2018թ սեպտեմբերի 17-ին Իդլիբի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի [1] խախտման փորձերի դեմ: Միևնույն ժամանակ, ըստ Էրդողանի՝ Սիրիական համակարտության կարգավորման մեջ ընդգրկված բոլոր երկրները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի: 

Էրդողանը ելույթում հերթական անգամ թիրախավորել է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG)՝ շեշտելով, որ ամերիկյան զորքերի՝ Սիրիայից հեռանալու ընթացքում չպետք է առաջանան այնպիսի տարածքներ, որոնք կարող են լցնել ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, YPG-ն: 

Էրդողանի հայտարարել է, որ, թե՛ տարբեր երկրների ղեկավարների, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են ընթանում Սիրիայի հյուսիսում նոր անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: Նա նշել է, որ այդ հարցի շուրջ  Ռուսաստանի և Թուրքիայի միջև որևէ խնդիր չկա, քանի որ այդ անվտանգության գոտին «ահաբեկչական խմբավորումներից» մաքրված տարածք է լինելու: 

Բացի Սիրիային առնչվող հայտարարություններից, Էրդողանը նաև նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճում է՝ հասնելով 26 մլրդ դոլարի, շարունակվում է «Թուրքական հոսք» գազատարի և Աքքույու ատոմակայանի կառուցումը: [2,3]

Պուտինի հիմնական հայտարարությունները 

ՌԴ նախագահը նշել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը կարող է դրական ազդեցություն ունենալ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում իրավիճակի կայունացման համար։ Միևնույն ժամանակ, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Դամասկոսին խրախուսում է երկխոսել քրդերի հետ, քանի որ դա կապահովի Սիրիայի հասարակության միասնությունը, ինչպես նաև կբխի հարևան երկրների շահերից: 

ՌԴ նախագահը նաև կարևորել է Սիրիայում կայունության հաստատման համար սահմանադրական հանձնաժողովի հրավիրումն ու բոլոր կողմերի միջև երկխոսություն հաստատումը: 

Կարևոր հայտարարություն է այն, որ որոշվել է Ռուսաստանում անցկացնել Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ ևս մեկ գագաթնաժողով։ Պուտինը նշել է, որ հանդիպման օրը և վայրը արդեն քննարկվել է, սակայն դեռ պետք է համաձայնեցնել Իրանի նախագահի հետ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախագահների եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 14-ին:

Արդյո՞ք Պուտինը Թուրքիային «դրդում է» Սիրիայի իշխանությունների հետ համագործակցության. 

Պուտինը մամուլի ասուլիսին նաև անդրադարձել է Սիրիայի հյուսիսում նոր անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ հայտարարարություններին՝ շեշտելով, որ Ռուսաստանը հարգում է թուրքական կողմի մտահոգությունները հատկապես անվտանգության ապահովման և նոր անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Միևնույն ժամանակ, ասուլիսին պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ՌԴ նախագահ Վ.Պուտինը, հայտարարել է, որ դեռևս գործում է 1998թ. Սիրիայի և Թուրքիայի մինչև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին: Պուտինը նշել է, որ այդ համաձայնագիրը մի շարք խնդիրների լուծում կարող է հանդիսանալ՝ Թուրքիայի անվտանգության ապահովման և նրա սահմանների պաշտպանության տեսանկյունից: [4]   

Հունվարի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել է, որ Թուրքիան և Սիրիան կարող են օգտագործել Ադանայի համաձայնագիրը, որպեսզի ապահովեն իրենց համատեղ սահմանների անվտանգությունը: [5]  

Հունվարի 25-ին ԹՀ նախագահ Ռ.Թ. Էրդողանը Էրզրումում 2019թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածուների ներկայացման արարողությանն ունեցած ելույթում անդրադարձել է նաև Սիրիայի հակամարտությանը՝ մասնավորապես այդ երկրի տարածքում նոր «անվտանգության գոտի» ստեղծելու, ինչպես նաև թուրք-սիրիական Ադանայի համաձայնագրին: Հիմնական հայտարարությունները՝

  • Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է Սիրիայում սեփական ուժերով «անվտանգության գոտի» ստեղծել՝ ակնկալելով, որ Թուրքիայի դաշնակիցները թիկունքային ապահովման հարցում կաջակցեն: Ըստ երևույթին, նկատի է առնվում ԱՄՆ-ին, սակայն չի բացառվում, որ դաշնակից ասելով ԹՀ նախագահը նաև նկատի է ունեցել Ռուսաստանին, քանի որ ռուսական կողմի հետ ևս քննարկում են «անվտանգության գոտու» ստեղծումը:
  • 1998թ. ստորագրված թուրք-սիրիական Ադանայի համաձայնագրի մասին Էրդողանը ասել է, որ Թուրքիան այսպես, թե այնպես ստորագրել է այդ համաձայնագիրը և այն հիշատակելու կարիք չկա: Ըստ նրա՝ այդ համաձայնագրով նախատեսված է, որ Թուրքիայի համար Սիրիայում որևէ անցանկալի իրավիճակի ստեղծման պարագայում, Թուրքիան «կարող է մուտք գործել այդ երկրի տարածք»: [6] Հատկանշական է, որ Ադանայի համաձայնագրի տեսքստում [7, 8] որևէ խոսք չկա այն մասին, որ Թուրքիան իրավունք ունի մուտք գործել Սիրիայի տարածք, ինչի մասին նշել է Էրդողանը: 

Հունվարի 31-ին ԹՀ ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չնայած, որ Սիրիայի իշխանությունների հետ հարաբերությունները խզվել են, 2011թ. հետո ոչ մի կողմ չի հայտարարել, որ հրաժարվում է Ադանայի համաձայնագրից, սակայն գործնականում այն չի կիրառվում: Ըստ նրա՝ եթե Սիրիայի հակամարտությանը քաղաքական լուծում տրվի և նոր պետություն ու ղեկավարություն ձևավորվի, ապա Թուրքիային ձեռնտու կլինի, որ այն իրագործվի: [9]  

Իսկ ավելի վաղ, Չավուշօղլուն հայտարարել է, որ Պուտինը մեջբերել է Ադանայի համաձայնությունն այն տեսանկյունից, որ Թուրքիան կարող է նոր գործողություն իրականացնել Սիրիայում: [10]

 

Ադանայի համաձայնագրի կարևոր կետերը՝

  • Սիրիան, փոխադարձության սկզբունքի հիման վրա, թույլ չի տալու որևէ գործունեության ծավալում իր տարածքում, որն ուղղված կլինի Թուրքիայի անվտանգության և կայունության դեմ:
  • Սիրիան թույլ չի տալու, որ իր տարածքում Թուրքիայի «անվտանգությանը սպառնացող» «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն գորրծունեություն ծավալի, զենք ու զինամթերքի առուծախն էլ պետք է արգելվի:
  • Սիրիան չպետք է թողնի, որ PKK-ն իր տարածքում մարզվելու համար ճամբարներ հիմնի, այնուհետև Սիրիայի տարածքով այլ երկրներ տեղափոխի իր զինյալներին:
  • Սիրիան ահաբեկչական է ճանաչում PKK-ին: 

Նշենք, որ Ադանայի համաձայնագրից հետո թուրք-սիրիական հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժեր են նկատվել՝ 2004-2011թթ. ընթացքում մտնելով աննախադեպ «ջերմացման» փուլ: 2004-2005թ. այդ երկրների ղեկավարները փոխադարձ այցեր են իրականացրել, իսկ Էրդողանն էլ Բաշար ալ-Ասադին դիմում էր որպես իր «եղբայր»: Սակայն 2011թ. «Արաբական գարնան» և Սիրիայում պատերազմի սկսումից հետո երկու երկրների հարաբերությունները սկսել են վատթարանալ, Թուրքիան իր աջակցություններ էր ցուցաբերում զինված ընդդիմությանը, ինչը բացասական էր ընդունվում Սիրիայի իշխանությունների կողմից: 

2018թդեկտեմբերի դրությամբ Սիրիայում գործող ուժերի վերահսկած տարածքներըԱղբյուրը՝ BBC:  

 

 Թուրքական մամուլի արձագանքները Ադանայի համաձայնագրի շուրջ ծավալված քննարկումների վերաբերյալ 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Պուտինի՝ 1998թ. Ադանայի համաձայնագրի հիշատակումը քննարկումների տեղիք է տվել թուրքական քաղաքական օրակարգում և «անհանգստություն» է առաջացրել թուրքական մամուլում:

BBC-ի թուրքական ծառայությունը հոդվածում նշվել է Պուտին այդ քայլի հետևյալ պատճառները՝

  • Պուտինը հիշատակել է Ադանայի համաձայնագիրը, քանի որ դրանով փորձում է կանխել Սիրիայում Թուրքիայի զինուժի նոր գործողությունը, նոր ճակատի բացումը, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում նոր անվտանգություն գոտի ստեղծելու վերաբերյալ թուրք-ամերիկյան հնարավոր համաձայնությունը:
  • Պուտինը այդ քայլով փորձում է Թուրքիային ցույց տալ, որ ճիշտ կլինի, որ համագործակցի Սիրիայի գործող իշխանությունների՝ Բաշար ալ-Ասադի հետ: [11]

Թուրքական Milliyet պարբերականի սյունակագիրներից Գյուների Ջըվաօղլուն ևս իր սյունակում գրել է, որ Պուտինը այդ քայլով փորձում է հակազդել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ հետ միասին Թուրքիայի անվտանգության գոտու ստեղծմանը: Ըստ սյունակագրի՝ ի պատասխան անվտանգության գոտու «խաղաքարտի» Պուտինը բանակցային սեղանին է դրել Ադանայի համաձայնագիրը: [12]  

Daily Sabah պարբերականի սյունակագիրներից մեկը նույնպես այն եզրակացությունների է եկել, որ Պուտինը նման քայլի է դիմել, որպեսզի խրախուսի Թուրքիային բանակցել Սիրիայի գործող իշխանությունների հետ, որպեսզի կառավարական ուժերն էլ կարողանան հաստատվել Սիրիայի քրդական ուժերի վերահսկած տարածքներում: [13] 

Թուրքիայի նախկին փոխարտգործնախարար և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Ֆարուք Լողօղլուն հայտարարել է, որ Պուտինը, մատնանշելով Ադանայի համաձայնագիրը, փորձում է հնարավորություն ստեղծել Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների վերականգնման համար։

ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին պատվիրակ Օնուր Օյմենը ևս կարևորել է Ադանայի համաձայնագրի դերը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար և նշել է, որ Թուրքիան և Սիրիան պետք է ակտիվացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում այդ համաձայնագրի շրջանակներում: [14]

 

Ամփոփելով այս ամենը կարելի է ասել, որ ներկա փուլում Սիրիական հակամարտության շրջանակներում Թուրքիայի համար առաջնային խնդիր է համարվում քրդական ուժերից ազատվելը: Թուրքիան YPG-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար: Ընդ որում, քրդական ուժերի հետ խնդիրները նաև լարվածություն է առաջացրել Անկարայի դաշնակից ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ աջակցում է այդ ուժերին:

Թուրքիան դեմ է, որ Սիրիայի քրդական YPG-ն շարունակի իր գործունեությունը Մանբիջ շրջանում և Եփրատի արևելքում: Անկարան սպառնում է նոր գործողություններ սկսել քրդական ուժերի դեմ, եթե ԱՄՆ չկարողանա դուրս բերել այդ ուժերին իր ցանկացած տարածքներից: Թուրքիան և ԱՄՆ արդեն համաձայնության են եկել, որ Մանբիջից պետք է դուրս բերվեն քրդական ուժերը, և այնտեղ ներկայում պարեկային գործողություններ են իրականացնում Թուրքիայի և ԱՄՆ ԶՈւ զինծառայողները: Սակայն թուրքական կողմը հայտարարում է, որ Մանբիջն ամբողջությամբ «չի մաքրվել ահաբեկիչներից» և կոչ է անում ԱՄՆ-ին պահել իրենց տված խոստումները:

Բացի այդ, նախորդ տարվա դեկտեմբերին ԹՀ նախագահը սպառնացել է քրդական ուժերի դեմ գործողություններ իրականացնել Եփրատի արևելքում: Այս հայտարարություններից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր լարվածություններ են առաջացել: Այնուհետև կողմերը սկսել են բանակցությունները Սիրիայում՝ մինչև թուրք-սիրիական սահման ընկած տարածքում, անվտանգության գոտի ստեղծելու շուրջ: Նախատեսվում է, որ այդ գոտին ձգվելու է Եփրատի արևելքից մինչև Իրաքի հետ սահման:

Հարկ է նշել, որ բացի ԱՄՆ-ից, Թուրքիան, չնայած Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած պայմանավորվածություններին, որոշակի տարաձայնություններ ունի նաև այդ երկրների հետ: Մասնավորապես սիրիական հակամարտության հարցում Թուրքիայի և Ռուսաստանի ու Իրանի հիմնական տարաձայնություններից մեկն այն է, որ ի տարբերություն ՌԴ-ի և Իրանի՝ Թուրքիան չի աջակցում Բաշար ալ-Ասադին:  

Իսկ Միացյալ Նահանգների հետ մասին նոր անվտանգային գոտու ստեղծումը հնարավոր է որոշ տարաձայնություններ ևս առաջացնի Ռուսաստան և Թուրքիայի միջև: Հետևաբար, հնարավոր է, որ Պուտինը դիտավորյալ կերպով է հիշատակել Ադանայի համաձայնագրի մասին՝ այդպիսով փորձելով կանխել թուրք-ամերիկյան  համաձայնության ձեռքբերումը Սիրիայի ևս մեկ տարածքում՝ միևնույն ժամանակ ստիպելով Թուրքիային, որ հաշվի նստի Սիրիայի իշխանությունների հետ: 

Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիան ձգտում է հնարավորինս մեծացնել իր ազդեցությունը Սիրիայի տարածքում: Անկարան իր ազդեցությունը տարածում է ոչ միայն ռազմական գործողությունների («Եփրատի վահան», «Ձիթենու  ճյուղ» գործողությունները, Իդլիբում զորքերի և զինտեխնիայի կուտակում) և սիրիական տարածքների օկուպացիայի, այլև դիվանագիտական տարբեր նախաձեռնությունների և բանակցային սեղանի շուրջ տարբեր «խաղաքարտերի» օգտագործման միջոցով: Թուրքիան այս բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի Սիրիայում ազդեցության գոտիների վերջնական տարանջատման և վերջնական քաղաքական լուծման ժամանակ հնարավորինս շատ միջոցներ ունենա մյուս խաղացողներից զիջումներ կորզելու և փաստացիորեն Սիրիայի «մանդատը» ստանձնելու համար:

 

Թուրքագետ Սոնա Սուքիասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը«Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով«Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ ՂամբարյանՀավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարինԹրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի»Բժիշկը նշել է՝ ովքեր պետք է խուսափեն չրերիցՄահացել է «հունիսի 31» ֆիլմի աստղ և խորհրդային դերասանուհի Նատալյա Տրուբնիկովան 44-օրյա պատերազմում անհետ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում աղջիկ է ծնվելԵրևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից Հայաստանը քննարկում է Իրանից և Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունըԶելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներովՀայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4%Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-իԱտրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՄարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենքԹոշակառուն փորձել է ազատվել ժառանգություն մնացած զենքից և հայտնվել հետաքննության տակՌուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասինՍննդաբանը նշել է սրտի համար ամենաօգտակար ձկնատեսակներըԽանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնումԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղելԿռացա, ադյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Ի՞նչ աշխատանք է կատարում Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունումՌուբինյանը՝ Խաչատրյանին. «29,743 քառ. կմ թիվը հենց ձեզնից ենք վերցրել»Radio Caroline-ի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Չարլզ III-ի մահվան մասին լուրը և փախել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվել են․ «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները ձերբակալվել ենԿատարի ԱԳՆ-ը հայտարարել է Հորմուզի շուրջ Օման-Իրան բանակցություններում շրջադարձային պահի մասին Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասինՇնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասինԷթնա լեռան վրա ժայթքման նոր անցք է բացվելԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքիցՓաշինյանը կառավարության ծրագրում կամրագրի՝ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ․ ԽանդանյանSANA. Բաշար ալ-Ասադը Սիրիայում հեռակա կարգով դատապարտվել է մահվանՄինչև 2 մլն դրամ աջակցություն երեխա ունեցող ընտանիքներին․ ովքե՞ր կարող են օգտվելՆոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններինԹուրքիան հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գաղտնի տարհանման մասին տեղեկությունները ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն Քոչարյան Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. ԳրիգորյանՎրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից փրկվել են մայր և երեխա«Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանցԵթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեքՈստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանովը քննադատել է իշխանությանըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո առնվազն 188 մարդ անհետ կորած է համարվում
Ամենադիտված