Հայ մարզիկների ելույթները` «Զարգացող երկրների լեռնադահուկի» առաջնությունում
Սպորտ
Ծաղակաձորում ավարտվեց «Զարգացող երկրների լեռնադահուկի» առաջնությունը:
Մրցումային վերջին օրը մարզիկները մրցեցին հսկա ոլորովայրէջ ձևում: Տղամարդկանց պայքարում կրկին հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Սերբիայի ներկայացուցիչները: Կանանց պայքարում մրցանակային բոլոր տեղերը զբաղեցրին Իրանի ներկայացուցիչները:
Մրցաշարին մասնակցում էին 5 երկիր` Հայաստան, Իրան, Լիբանան, Սերբիա, Ղրղզստան:
Ընդհանուր առմամբ, առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում էին 22 տղա և 10 աղջիկ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում