Կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները Կհասցնի՞ արդյոք Մեսսին ապաքինվել հավաքականի խաղերից առաջ Հրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով․ քաղաքացիները չեն կարողանում դուրս գալ «Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների նմանվող զանգվածների փոխանցման հերթական փորձը Վաշինգտոնը կենտրոնանում է Չինաստանի վրա.Բաքվի ռազմական դատարանի վճիռը բողոքարկվել է (տեսանյութ) Հրայր Կամենդատյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա․ կան ձերբակալվածներ Ի՞նչ է տալիս Հայաստանին ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագիրը․ Պետդեպարտամենտի անդրադարձը Գորիսեցու ըմբոստ կեցվածքը հունիսի 7-ին պահենք․ Սեյրան Օհանյան Շատ է նման Սաակաշվիլիին Փաշինյանը․ Ռոբերտ Քոչարյանը մի դեպք պատմեց (տեսանյութ) Արցախն էր պահում, որ Գորիսը, Վարդենիսը սահմանամերձ չէին, Տեղ գյուղի դիրք գնում ես լացդ գալիս ա. Գեղամ Մանուկյան Մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն, սա չենք ասում պոպուլիզմի համար․ Աննա Գրիգորյան 

Դատախազը փոխել է Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը

Իրավունք

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառած 15 մլն դրամի վնասը և ներկայացել նախաքննական մարմնին, ինչը նկատի ունենալով՝ դատախազը փոխվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում առերևույթ տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործության փաստերի առթիվ 2018թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում։

Մինչդատական քրեական վարույթում իրականացված քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մ. Ս.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ գրանցելով պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքին, իրականում վերջինիս կողմից բաժանմունքի վարիչի պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանից ամսական ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.200.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումար։

Գրեթե նույն կերպ, տնօրենը պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2014թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2018թ. մայիսի 28-ը, համատեղության կարգով գրանցելով պոլիկլինիկայի ֆիզիոթերապևտի հաստիքին, տեղյակ լինելով վերջինիս կողմից ֆիզոթերապևտի պարտականությունները չկատարելու մասին, իր պաշտոնեական դիրքի հեղինակությունն օգտագործելով, ներգործելով վերջինիս վրա, 41 ամիս շարունակ, ֆիզիոթերապևտի հաստիքի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 4.920.000 ՀՀ դրամ գումարը, նրանից ստացել և յուրացրել է:

Մեկ քաղաքացու էլ տնօրենը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. մայիսի 18-ը, գրանցելով պոլիկլինիկայի քաղպաշտպանության պետի հաստիքին, իրականում վերջինիս կողմից քաղպաշտպանության պետի պարտականությունները չկատարելու պայմաններում, 41 ամիս, յուրաքանչյուր ամսվա 54.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 2.214.000 ՀՀ դրամ գումարը յուրացրել է՝ պետության օրինական շահերին  պատճառելով էական վնաս:

Բացի այդ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պոլիկլինիկայի տնօրենը 2008թ. հուլիս ամսվա վերջերին իր աշխատասենյակում քաղաքացուց անձամբ ստացել է 500 ԱՄՆ դոլար կաշառք և վերջինիս ներկայացրած անձին՝ նշանակել է ինֆեկցիոն կաբինետի բուժքույր։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2015-2017թթ ընթացքում բուժհաստատության մի քանի աշխատակիցներից պահանջել և ստացել է կաշառքներ՝ նրանց վերապատրաստման դասընթացների ուղարկելու համար:   

Մեկ այլ դեպքում տնօրենը նույն պոլիկիլինիկայի էնդոկրինոլոգի՝ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ աշխատանքի չհաճախելու և էնդոկրինոլոգի պարտականությունները չկատարելու պայմաններում նրան չի ազատել աշխատանքից, փոխարենը վերջինս 7 ամիս շարունակ իր յուրաքանչյուր ամսվա 54.000 դրամ աշխատավարձը ստանալով բանկային քարտի միջոցով, հանձնել է տնօրենին՝ վերջինիս պահանջով, որը ևս յուրացվել է:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց պոլիկլինիկայի արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովի որոշման, նշված կազմակերպության նախագահ Ն. Գ.-ի միջոցով կանխիկացրել է պոլիկլինիկայի 2017 թվականի արհեստակցական կազմակերպության խոշոր չափերի հասնող՝ 524.000 ՀՀ դրամ գումարը և յուրացրել։

2018թ. հուլիսի 19-ին որոշում է կայացվել Մ. Ս.-ին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննության ընթացքում առգրավվել են Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 2012-2018 թթ. ընկած ժամանակահատվածում աշխատավարձերի վճարման տեղեկագրերը, բանկային փոխանցումների վերաբերյալ և այլ փաստաթղթերը, որոնցով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվում է ստուգում, որի արդյունքները դեռևս չեն ստացվել։

2019թ. հունվարի 24-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է մեղադրյալ Մ. Ս.-ի դիմումը, որով վերջինս խնդրել է վերացնել իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ հնարավորություն ընձեռելով ազատորեն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Փետրվարի 1-ին նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 1 դրվագ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագ, 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով առաջադրված մեղադրանքներում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքների համար, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ներկայացրել 15.000.000 ՀՀ դրամ վճարում կատարելու վերաբերյալ անդորրագրերը, որից 11․500․000 դրամ մուծել է ՀՀ գլխավոր դատախազության, իսկ մնացածը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։

Նկատի ունենալով, որ մեղադրյալ Մ. Ս.-ն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, զղջացել է կատարած հանցանքների համար, նախկինում դատված չի եղել, ունի մշտական բնակության վայր, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ազատության մեջ մնալով չի խուսափի քննությունից, 2019թ. փետրվարի 1-ին դատախազի որոշմամբ վերացվել է Մ. Ս.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լիբանանցի ֆերմերները մեղադրել են Իսրայելին ֆոսֆոր օգտագործելու մեջ․ կան զոհերԿսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ. Արթուր ՂազինյանՏիխանովսկայան Կիևում բացել է բելառուսական ընդդիմության առաքելությունՄեկ օրում ՑԱԽԱԼ-ը hարվածել է «Հեզբnլլաhի» 150 օբյեկտի Վինիսիուսը հեռանո՞ւմ է «Ռեալից»․ ԶԼՄՆախընտրական խոստո՞ւմ․ 50 հազար դրամ վճարիր և վերադարձիր ղեկինԿհասցնի՞ արդյոք Մեսսին ապաքինվել հավաքականի խաղերից առաջ Նիդեռլանդների վարչապետը հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է պատերազմից կոփված ՈւկրաինաՊենտագոնը հերքել է «Ռոյթերս»-ի հաղորդագրությունը Starlink-ի հետ կապված խնդիրների մասինԻսրայելական բանակը կոչ է արել Նաբաթիեի բնակչությանը հեռանալ երկրի հյուսիսՏո անգրագետնե՛ր, Ծառուկյանն ասում է՝ թոշակը բարձրացրեք, 1 ամիս առաջ 10 000 բարձրացրեցիք. Գագիկ ԾառուկյանՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով․ քաղաքացիները չեն կարողանում դուրս գալ«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների նմանվող զանգվածների փոխանցման հերթական փորձըՎաշինգտոնը կենտրոնանում է Չինաստանի վրա.Բաքվի ռազմական դատարանի վճիռը բողոքարկվել է (տեսանյութ)Խորվաթիան մտադիր է ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ փոքր բանակներից մեկըԴավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գnղության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)ՆԱՏՕ-ի ականազերծման նավերը կկանգնեն Ֆինլանդիայի Հանկո նավահանգստումՀրայր Կամենդատյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)Առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա․ կան ձերբակալվածներՌուբիոյի 50 րոպեանոց կանգառը Հայաստանում փաստեց, որ նույնիսկ ամերիկացիներն են համոզված՝ գործող իշխանությունն առաջիկա ընտրություններում հաջողություն արձանագրելու նվազ շանսեր ունի․ Խոսրով ՀարությունյանԱնընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյոք արդարացված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պшտերազմը․ ՎենսԱռգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա (տեսանյութ) Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ստորագրել են պաշտպանական համաձայնագիրԻսրայելի պաշտպանության բանակը մեկ օրում հարձակվել է «Հեզբոլլահի» 150 թիրախների վրաԻ՞նչ է տալիս Հայաստանին ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագիրը․ Պետդեպարտամենտի անդրադարձըՊատրաստվում եմ խայտառակել նրան բոլորի աչքի առաջ. Թոփուրիան՝ Ծառուկյանի մասին Վենսը խոստովանել է, որ անընդհատ մտածում է, թե արդյոք ԱՄՆ-ի պատերազմը Իրանի հետ արդարացված էԳորիսեցու ըմբոստ կեցվածքը հունիսի 7-ին պահենք․ Սեյրան ՕհանյանՀույս ունեմ՝ 10 տարի անց Ուկրաինայում պшտերազմը կավարտվի. Անգելա Մերկել Նեթանյահուն դատարան չի ներկայացել խիտ գրաֆիկի պատճառովՇատ է նման Սաակաշվիլիին Փաշինյանը․ Ռոբերտ Քոչարյանը մի դեպք պատմեց (տեսանյութ) Արցախն էր պահում, որ Գորիսը, Վարդենիսը սահմանամերձ չէին, Տեղ գյուղի դիրք գնում ես լացդ գալիս ա. Գեղամ Մանուկյան Մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն, սա չենք ասում պոպուլիզմի համար․ Աննա ԳրիգորյանՄեր գերիները դեռ Բաքվի բանտերում են, իսկ իշխանությունը շքերթներով է զբաղված․ Մախսուդյան (տեսանյութ)Իսրայելի բանակը մեկ օրում հարձակվել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 150 թիրախների վրա հարավային Լիբանանում Խնդրում ենք ցույց տվե՛ք գորիսեցու իրական ըմբոստությունը՝ մերժելով էս նվաստացումը․ Գերասիմ ՎարդանյանԽմբակի համար զինшմթերքը ոչ թե անվտանգություն ապահովելու, այլ հերթական շոուի ատրիբուտ է, վաղն էլ հերթական շքերթն է. Նաիրի ՍարգսյանՎերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՀնդկաստանի մշտական ​​ներկայացուցիչը կրկնակի չափանիշները անվանել է ՄԱԿ-ի համար հիմնական խնդիրԲանկերը սկսել են ուշադրություն դարձնել կասկածելի փոխանցումներինՀայաստանը մնում է ԵԱՏՄ-ում. Կրեմլ Սուտը սրանց փեշակն է դարձել, ասում են՝ խաղաղություն ենք բերել, բայց ոչ մի ծրագիր չունեն. Գագիկ Ծառուկյան Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանnթի կրակnցներ. ՊՆ Ռուսաստանը սպառնացել է դադարեցնել գազային համաձայնագիրը Հայաստանի հետ. Lenta.ruԻրան-ԱՄՆ համաձայնագրի նախագիծը ներառում է 60-օրյա հրադադար և շրջափակման վերացումԱնհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը. Թրամփ 30 արծաթ Փաշինյանի համար. աշխարհաքաղաքական սակարկության խաղ, որը Հայաստանը թողնում է առանց ապագայիՅոթերորդ դասարանի աշակերտին մեղադրում են դիվերսիայի մեջԹանգարանային այցելությունների թիվն աճել է շուրջ 40 տոկոսով (տեսանյութ)
Ամենադիտված